«Airbus» ֆրանս-գերմանական կորպորացիան նախատեսում է մի քանի ամսվա ընթացքում ամբողջությամբ դադարեցնել ռուսական տիտանի օգտագործումը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կոնցեռնը մեծացրել է տիտանի գնումները ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Հաղորդվում է, որ մետաղի նոր մատակարարների հավաստագրումը օդատիեզերական արդյունաբերության խիստ չափանիշների պատճառով կարող է տարիներ տևել։