Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աշխարհի առաջնության մեծ սենսացիան. Ֆուտբոլում նոր էջ է բացվում․․․

Գերմանիայի ազգային հավաքականին չհաջողվեց հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլը։ Աշխարհի քառակի չեմպիոնը, որը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից էր, E ենթախնբում զբաղեցրեց միայն 3-րդ հորիզոնականը, վաստակելով ընդամենը 4 միավոր։ Առաջին տուրում գերմանացիները սենսացիոն պարտություն էին կրել 1։2 հաշվով զիջելով Ճապոնիային, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի 1։1 խաղացել Իսպանիայի հետ։ Երեկ կայացած վերջին՝ վճռորոշ խաղում բունդեսհավաքականը 4։2 հաշվով առավելության հասավ Կոստա Ռիկայի նկատմամբ, բայց․․․։ Երկրորդ տուրում կոստառիկացիներին 0։1 հաշվով պարտված Ճապոնիան վճռորոշ խաղում երկրորդ սենսացիան մատուցեց նույն 2։1 հաշվով հաղթելով արդեն մրցաշարի մեկ այլ ֆավորիտ Իսպանիային։

«Շնորհակալ եմ մեր երկրպագուներին և Ճապոնիայի ժողովրդին աջակցության համար: Նրանց շնորհիվ մենք կարողացանք հաղթել այս բարդ խաղում: Ես երջանիկ եմ, որ կարող եմ բոլորին նվիրել այս հաղթանակը: Հիմա մենք նոր նպատակ ունենք՝ հաղթել 1/8-րդ եզրափակչում: Մեր Ֆուտբոլիստները նոր էջ են բացում ֆուտբոլում։ Նրանք ցույց են տալիս թե ինչպես պետք է պայքարել համաշխարհային մակարդակում: Մենք կցանկանայինք նոր ռեկորդ սահմանել մեր հավաքականի համար և նվաճել նաև քառորդ եզրափակչի ուղեգիր։ Ինչու չէ կարող ենք նաև ավելի առաջ գնալ»,- ասել է Ճապոնիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Հայիմե Մորիյասուն։ Վաստակելով 6 միավոր Ճապոնիան մեծ սենսացիան մատուցեց խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Երկրորդը տեղը 4 միավորով գրավեց Իսպանիան, որը լրացուցիչ ցուցանիշով գերազանցեց Գերմանիային։ Ավելի ստույգ խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությամբ Իսպանիան մեծ առավելություն ուներ։ Չմոռանանք, որ առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 7։0 հաշվով ջախջախել էր Կոստա Ռիկային։ «Մեր հիասթափությունը սահման չունի, բայց ես չեմ կարող մեղադրել Իսպանիայի հավաքականին։ Ես երբեք չեմ փնտրում խնդիրների պատճառները այլ թիմերում։ Պետք է միայն ինքներս մեզ մեղադրենք։ Բազմաթիվ գոլային պահեր ունեինք Ճապոնիայի և Իսպանիայի հետ հանդիպումներում։ Եթե մենք օգտագործեինք դրանք, ապա ամեն ինչ մեր օգտին կլիներ»,- երեկվա հանդիպումից հետո ասել է Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Նշենք, որ Գերմանիան երկրորդ անգամ անընդմեջ չի կարողանում հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլը։ Գերմանացիները ձախողվել էին նաև 2018 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Մունդիալում։ «Ճապոնիան հաղթեց և մեզ, և Գերմանիային և արժանիորեն գրավեց առաջին տեղը։ Բնական է, որ զայրացած եմ։ Շատ էի ուզում, որ մենք լինենք առաջինը։ Այո մենք շարունակում ենք պայքարը, բայց տոնելու կամ ուրախանալու բան չկա։ Իմ սկզբունքներին դեմ է պարտությունից հետո ուրախանալը։ Ամեն դեպքում մտադիր չեմ հանձնվել, առջևում փլեյ-օֆֆն է»,- հետխաղային մամուլի ասուլիսում ասել է Լուիս Էնրիկեն։

1/8-րդ եզրափակչում Իսպանիայի հավաքականը մրցելու է Մարոկկոյի, իսկ Ճապոնիան՝ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Վերջինս F խմբում երեկ ոչ-ոքի 0։0 խաղալով պայքարից դուրս թողեց աշխարհի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիային։ Վաստակելով 5 միավոր խորվաթները խմբում զբաղեցրին միայն 2-րդ հորիզոնականը։ Այս ենթախմբում առաջին տեղը գրավեց Մարոկկոն, որը վաստակեց 7 միավոր։ Ի դեպ, այս հավաքականն աշխարհի առաջնությունում բաց է թողել ընդամենը մեկ գնդակ, այլ էլ ինքնագոլի արդյունքում։ Առաջին տուրում Մարոկկոն 0։0 էր խաղացել Խորվաթիայի հետ, այնուհետև 2։0 հաշվով առավելության հասել Բելգիայի նկատմամբ։ Երեկ կայացած Կանդայի դեմ միրցավեճում Մարոկկոն երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, առավելության հասնելով 2։1 հաշվով։

«Սպասում էր որ խաղադաշտում ճակատամարտ կլինի։ Կարծում էի, որ Բելգիան չէր կարող երեք անգամ վատ խաղալ։ Ընդհանուր առմամբ լավ հանդիպում անցկացրինք։ Առաջին կեսում իմ ֆուտբոլիստները հիանալի տեսք ունեին և կարող էին առաջ անցնել հաշվի մեջ: Մենք վաստակեցինք 11 մետրանոց և Մոդրիչը պետք է առաջ մղեր Խորվաթիային, բայց VAR համակարգը կրկին մեր դեմ օգտագործվեց։ Խաղից դուրս վիճակի գծերը գծում են այնպես, ինչպես ուզում են։ Հանուն արդարության նշեմ նաև, որ Բելգիան շատ գոլայի պահեր ունեցղավ, բայց բախտը ժպտաց մեզ»,- ասել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում