Շվեյցարիան արգելափակել է 7,5 մլրդ շվեյցարական ֆրանկի (մոտ 7,95 մլրդ դոլար) ռուսական ակտիվներ։
«2022 թվականի հուլիսի 3-ի դրությամբ ՌԴ քաղաքացիների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների գումարը հայտարարագրվել է 46,1 միլիարդ ֆրանկ: Նոյեմբերի 25-ի դրությամբ Շվեյցարիայում սառեցված ակտիվները հասել են 7,5 միլիարդ ֆրանկի»,- նշել են SECO-ում՝ հավելելով, որ արգելափակված են նաև 15 սեփականություն՝ Շվեյցարիայի վեց կանտոններում։