ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի բացառում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե նա «շահագրգռվածություն ցուցաբերի» Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ես պատրաստ եմ խոսել պարոն Պուտինի հետ, եթե նա իսկապես շահագրգռված է դադարեցնել պատերազմը», – ասել է Բայդենը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում: