ԱԱ-2022-ի 3-րդ տուրի շրջանակում կայացան E խմբի հանդիպումները։
Ճապոնիայի հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իսպանիայի ընտրանու նկատմամբ։ Մորատայի գոլին պատասխանել են Դոանը և Տանական։
Զուգահեռաբար,Գերմանիայի հավաքականը լարված պայքարում 4։2 հաշվով հաղթել է Կոստա Ռիկայի ընտրանուն, սակայն այդ հաղթանակը բավարար չէր Գերմանիայի հավաքականի համար։
Այսպիսով, Ճապոնիայի հավաքականը կարևորագույն հաղթանակի շնորհիվ 6 միավորով գրավեց 1-ին տեղը։ Փլեյ-օֆֆ է դուրս գալիս նաև 4 միավոր ունեցող Իսպանիայի հավաքականը՝ խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությամբ գերազանցելով Գերմանիայի ընտրանուն։ Գերմանացիները և կոստառիկացիները լքում են հետագա պայքարը։