ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում շարունակվող այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակության հանդիպումը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գլխավոր տնօրենի՝ Եվրոպայի և Եվրասիայի գծով փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկիի հետ:
Հանդիպման ընթացքում կարևորվեց Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովման գործում, անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես, քննարկվեցին Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության հետագա ամրապնդման, էներգետիկ համակարգի բազմազանեցման և ազատականացման, ենթակառուցվածքների զարգացման, 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի տարածաշրջանային դերի և նշանակության վերականգնմա և ներուժի լիարժեք իրացման, Հայաստանի և Վրաստանի՝ որպես տարածաշրջանի երկու ժողովրդվարությունների հարաբերությունների ողջ համալիրի խորացման հիմնախնդիրները:
Ընդգծվեց ռեգիոնալ կոմունիկացիաների ապաշրջափակումը և դրանում ԱՄՆ-ի ներգրավվածության առանցքային կարևորությունը՝ այդ թվում միջպետական և միջտարածաշրջանային ճանապարհների գործարկման ծրագրերի մասով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հետագա փոխգործակցությունը, այդ թվում պարոն Սոկոլովսկիի առաջիկա հայաստանյան այցելության շրջանակում: