Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Ինչու են Հայաստանում բարձրացել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները. մեղավորը միայն ԿԲ-ն չէ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

 Պարոն Քթոյան, ՊԵԿ-ը հայտարարում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման՝ ստացված եկամտի 10 տոկոսի չափով: Այդ եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։ Արդյոք հնարավոր է պարզել՝ մարդն իր բնակարանը վարձով է տվել, թե իր բարեկամին է տվել անվճար: Արդյոք այստեղ հարկման մեխանիզմների հետ կապված խնդիր չի առաջանա, ինչպես է հարկային մարմինը հաշվարկելու մարդու եկամուտները և հարկելու:

Կարգավորումն ինչպես եղել է, այդպես էլ մնալու է, այլ հարց է, որ ձեր նշած բարդությունները հաշվի առնելով, ՊԵԿ-ը հետամուտ չի եղել այդ հարցի լուծմանը, հիմա հետամուտ կլինի: Իհարկե, այդ խնդիրները կան, բայց մյուս ասպեկտն էլ կա. նրանք, ովքեր վարձով բնակարան են տալիս, իրենց ձեռնտու է այդ հարաբերություններն ինստիտուցիոնալացնել: Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում այդ հարաբերությունները ֆորմալացնել, փաստաթղթային հիմք տալ: Եվ հենց այդ հարաբերությունները փաստաթղթային հիմք են ունենում, արդեն դա դառնում է հարկման ենթակա օբյեկտ: Դա բխում է նաև գույքի սեփականատիրոջ շահերից: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ մարդը իր անշարժ գույքը տվել է վարձով առանց որևէ փաստաթղթային ձևակերպման` ներկայացնելով, թե նա իր բարեկամն է, ըստ էության, այդտեղ ապացուցելու գործիք չկա: Այլ հարց է, որ երբ որ ներդրվի եկամուտների հայտարարագրման համակարգը, որը ներառում է նաև ծախսերի հայտարարագրում, միգուցե մյուս կողմը, որը վարձակալությամբ է վերցնում բնակարանը, իրեն էլ ձեռնտու լինի, որ ինքն այդ մասով ծախսեր է անում, որը եկամտային հարկի բազան նվազեցնող գործոն է հանդիսանում: Եթե երկու կողմի շահերը համընկնում են, որ իրենք չհայտարարեն վարձակալության հանգամանքը, այդտեղ պետությունը ոչինչ անել չի կարող: Այստեղ խնդիրը հենց այն մեխանիզմների ներդրումն է, որ կողմերից որևէ մեկի կամ երկուսի շահերից չբխի այդ հանգամանքը թաքցնելը:

Ինչո՞վ է պայմանավորված, որ հիփոթեքային վարկերի տոկոսներն աճել են, որոնք առանց այդ էլ բարձր էին:

Այստեղ գլխավոր գործոնը ԿԲ-ի կողմից փողի թանկացումն է: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելը հենց այդ տրամաբանությունն ունի, որը ինչ-որ առումով տնտեսական աճը որոշակի զսպում է: Դա մի կողմից գնաճի տեմպերի զսպող գործոն է, մյուս կողմից ձեր նշած խնդիրներն է ի հայտ բերում: Այսինքն դուք արձանագրում եք այն, ինչը վերջարդյունքում հանգեցնում է գնաճի տեմպերի զսպման: Մյուս կողմից տոկոսադրույքների բարձր լինելը չի կարելի միանշանակ ԿԲ-ի վարած քաղաքականությամբ հիմնավորել: ԿԲ-ն կարող է իր գործողություններով նպաստել, որ տոկոսադրույքները աճեն, բայց ի սկզբանե, Հայաստանում դրանք բարձր են և դրա մեղավորը կամ սկզբնապատճառը ԿԲ-ն չէ: Տոկոսադրույքը, ըստ էության, այն եկամուտն է, որն ակնկալում է ստանալ փողի սեփականատերը: Ես փող ունեմ և ուզում եմ դրանից որևէ տեսքով եկամուտ ստանալ, այդ թվում ավանդի տեսքով: Հայաստանում փող ավանդադրելը կամ որևէ այլ ակտիվի մեջ ներդրում կատարելը ենթադրում է, որ ես պետք է ակնկալեմ այդ ներդրումից ավելի շատ եկամուտ ստանալ, քան, օրինակ, կանկալեի նույն ակտիվից ստանալ եկամուտ, եթե դա գտնվեր Ֆրանսիայում: Այն պարզ պատճառով, որ Հայաստանում երկրի ռիսկը ավելի բարձր է, քան Ֆրանսիայում: Հետևաբար տոկոսադրույքի բարձր մակարդակը, ի թիվս այլ գործոնների, նաև պայմանավորված է երկրի ռիսկով: Այն երկրները, որոնք գտնվում են ներդրումների տեսանկյունից բարձր ռիսկային գոտիներում, իսկ ավանդը ևս ներդրում է, այդտեղ տոկոսադրույքը համեմատաբար բարձր է: Տոկոսադրույքն իր մեջ ներառում է այն ռիսկերի ամբողջությունը, որոնք բնորոշ են տվյալ երկրին, տվյալ ճյուղին, գործունեության տվյալ ոլորտին: Այո, մեր նման երկրներում, ընդհանուր առմամբ,  տոկոսադրույքները բարձր են: Հիմա պատկերացրեք՝ եթե փողի սեփականատերը ՀՀ-ում ակտիվ ձեռք բերելով ակնկալում է ավելի բարձր եկամուտ ստանալ, բնականաբար, Հայաստանում փող ներգրավելը թանկ է: Իսկ վարկ տրամադրելու համար դու պետք է մինչ այդ փող ներգրավես և այդ ներգրաված փողը վարկ տաս: Եթե փողի գինը բարձր է, հետևաբար, ներգրաված փողը վարկի կամ այլ գործիքի տեսքով տեղաբաշխելը ևս թանկ  կլինի, ինչին ականատես ենք: Այսինքն Հայաստանում փողը թանկ է, այդ թվում երկրի ռիսկայնությամբ պայմանավորված:

Հաշվի առնելով, որ մեր բնակչության զգալի մասի եկամուտները շատ բարձր չեն, գնալով թեկուզ հիփոթեքով տուն ձեռք բերելը դժվարանում է:

Այո, բայց պետք է նաև ընդունենք, որ այստեղ տարբեր հարցերի հետ գործ ունենք: Վարկեր տալիս են բանկերը և վարկի տրամադրումը բիզնես է: բանկը այդ փողը ինչ-որ մի տոկոսով ներգրավում է, իր մարժան ավելացնում է և վարկ է տրամադրում: Եթե ինքը թանկ է ձեռք բերում այդ փողը, բնականաբար թանկ էլ պետք է տրամադրի: Իսկ այն, որ հանրության մի ստվար զանգվածի համար հասանելի չէ բնակարանը, դա բոլորովին այլ խնդիր է: Այստեղ այո, ենթադրվում են սոցիալական աջակցության տարբեր մեխանիզմներ, կամ մատչելիության բաղադրիչի ավելացման տարբեր գործիքներ կան, որոնք Հայաստանում ևս կարող են օգտագործվել: Սա արդեն պետական քաղաքականության տարր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում