Առանց ԼՂ-ի մեր անվտանգային տիրույթը աղճատված է լինելու, իսկ Սյունիքի վրա ռազմական ագրեսիան դամոկլյան սրի նման կախված է լինելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Քաղաքագետը կարծում է, որ պետք է այնքան ամրանանք, որ Ալմա-Աթիի պայմանագրի մասը մերժենք. «Պետք է ուղիներ փնտրենք, որ Արցախի հիմնախնդիրը վիճելի դարձնենք: Եթե ձախողված պետությունից վերածվենք հաջողակ պետության կկարողանանք մեր անվտանգությունը հոգալ»: