Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լավրովը «սադրո՞ւմ» է Հայաստանին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանն ու ղարաբաղյան խնդրին, փորձել է կարգավիճակի հարցի «մոռացման» պատասխանատվությունը դնել պաշտոնական Երևանի վրա, որը Բաքվի հետ գնացել է այսպես ասած պրահյան համաձայնությունների: Ըստ նրա, Ռուսաստանը մշակել ու կողմերին է ներկայացրել խաղաղության պայմանագիր, որտեղ կար կարգավիճակի հարցը հետագային թողնելու ձևակերպումը: «Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է գրեթե ամեն ինչի աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակվի։ Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիման վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ և Ալմա-Աթիի հռչակագրով։ Իսկ Ալմա-Աթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Եվ երբ ստորագրելով այս պայմանավորվածությունը՝ մեր հայ գործընկերները մեզ ասում են, թե թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, դե, դուք էլ եք հասկանում, որ դա այնքան էլ բանակցություններ վարելու «օպերայից» չէ, այլ մի ուրիշ օպերայից»», հայտարարել է Լավրովը: Այդպիսով, նա փորձում է պատասխանատվությունը դնել Երևանի վրա, ներկայացնելով, որ Ռուսաստանը չի կարող պաշտպանել իր առաջարկը, քանի որ Երևանը Պրահայում գնացել է համաձայնության, որը գործնականում փակում է կարգավիճակի հարցը:

Նախ, հարկ է նկատել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող փակել կարգավիճակի հարց, առնվազն այն պարզ պատճառով, որ կա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչված սկզբունքը, որին, ի դեպ, Դոնբասի, Լուգանսկի, նաև Աբխազիայի և Օսիայի հարցերում հղում է անում ինքը Ռուսաստանը, նաև հիշատակելով Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի որոշման նախադեպը: Ըստ այդմ, այն, որ Երևանն ու Բաքուն արձանագրում են ՄԱԿ կանոնադրությունն ու Ալմա-Աթայի հռչակագիրը, վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը «կախված» չէ Հայաստան-Ադրբեջան սահմանային հարցից, կամ ավելի շուտ՝ չպետք է լինի կախված: Եվ բացի այդ, Արցախը ինքնորոշվել և Խորհրդային Ադրբեջանից անկախացել է ԽՍՀՄ օրենսդրության իրավա-քաղաքական տառին ու ոգուն համապատասխան:

Այն Խորհրդային Միության, որի կարոտաբաղձությամբ աչքի է ընկնում Լավրովի ղեկավարը՝ ՌԴ նախագահ Պուտինը: ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ինքնորոշման ակտ իրականացրած Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջության հետ, ու այդ խնդիրն էլ իր հերթին կապ չունի տարածքային ամբողջությունների և սահմանների անձեռնմխելիության Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչման հետ: Ի վերջո, երբ նույն Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ընթանում էր ավելի քան երկու տասնամյակի քաղաքական գործընթաց, նշանակու՞մ է, որ այդ գործընթացին մասնակցությամբ ՌԴ-ն կասկածի տակ էր դնում Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, կամ որևէ այլ համանախագահ երկիր: Իհարկե ոչ, որովհետև գործընթացը առաջ էր շարժվում տարածքային ամբողջության, ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման կամ կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքների համադրության նշանաբանով: Ըստ այդմ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ըստ ամենայնի փորձում է սեփական առաջարկը պաշտպանելու քաղաքական անկարողությունը «բարդել» Հայաստանի վրա: Կամ, Սերգեյ Լավրովը փորձում է «սադրել» Հայաստանին և այդ կերպ փորձել «հրահրել» կարգավիճակի վերաբերյալ որոշակի հռետորաբանոթյուն: Ընդ որում գուցե արժե ուշադրոության արժանացնել հանգամանքին, որ դա տեղի է ունենում Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստի նախօրեին: Իհարկե հեռու եմ այն մտքից, թե Լավրովը ասուլիս է անցկացրել այդ հաշվարկով, բայց բոլոր դեպքերում ուշագրավ է ասուլիսի ընթացքում նրա շեշտադրման «ժամանակագրական» զուգահեռը Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստի հետ, որտեղ վաղը քննարկվելու է խորհրդարանական ընդդիմություն Հայաստան դաշինքի պատրաստած հայտարարության նախագիծը, որ վերաբերելու է հայ-ադրբեջանական հակամարտությանն ու ղարաբաղյան խնդրին: Ի դեպ, քաղաքական մեծամասնությունը հայտարարել է, որ չի բոյկոտելու այդ նիստը, և նույնիսկ տեղեկացրել, որ դրանից առաջ աշխատում է Հայաստան խմբակցության հետ հայտարարության փոխընդունելի տեքստ ստանալու համար: Պետք է նկատել, որ դա աննախադեպ վիճակ է, հաշվի առնելով, որ մինչ այժմ այդ հարցերում եղել է մեծամասնություն-ընդդիմություն իրարամերժ դիրքավորում:

Հարկ է արձանագրել նաև, որ նոր իրավիճակը զուգահեռ է նաև Կովկասի հարցերով ամերիկացի գլխավոր բանակցող Ֆիլիպ Ռիքերի ռեգիոնալ այցի հետ, որի շրջանակում նա դեկտեմբերի 1–ին Բաքվից ժամանել է Հայաստան: Ռիքերը ռեգիոնալ այցի շրջանակում փորձում է քննարկել հայ-ադրբեջանական ուղիղ խոսակցության մեխանիզմի հեռանկարը: Լավրովը ասուլիսոււմ նաև հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է «յուրացնել» ՌԴ օգնությամբ ձեռք բերվող հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները, «բայց ապարդյուն»: Այդ ֆոնին ի՞նչ արդյունք է ունենալու Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն-ընդդիմություն աննախադեպ աշխատանքը, որին զուգահեռ փաստացի ստեղծվում է իրավիճակ, երբ Հայաստանի համար առաջանում է փակուղու կամ լարվածության համար պատասխանատվության «տակ մնալու» ռիսկ: Պետք է խուսափել այդ ռիսկից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում