Tuesday, 16 04 2024
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում

Հայաստանից համաչափ քայլեր  են պահանջվում․ Ժողովրդավարական ուժերը գործադիր իշխանությանը պետք է մտրակելով առաջ մղեն 

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը նոյեմբերի 30-ին, միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք, առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում, կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը)։ Բանաձևով կառավարությանն առաջարկվում է  դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը,կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 15-ին, Ֆրանսիայի Սենատն էր նմանատաիպ  բանաձև  ընդունել, ավելի վաղ էլ՝ Փարիզի քաղաքային խորհուրդը։  Սակայն բոլոր այս բանաձեւերը խորհրդատվական բնույթ ունեն և պարտադիր կատարման ենթակա չեն կառավարության համար։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հիշեցնում է, որ սա չորրորդ նմանատիպ որոշումն է․ «2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը շատ կարևոր բանաձև էր ընդունել, որից մեկ շաբաթ  անց Ազգային ժողովի ստորին  պալատը նմանատիպ որոշում ընդունեց։Դա կանգնեցրեց Սյունիքի գրավումը։ Հիմա լուրջ քաղաքագետները ու քաղաքական գործիչները իրավունք չունեն չգիտակցնելու, թե ինչ նշանակություն ունի  Ֆրանսիայի  անսպասելի ու շատ կտրուկ քայլը։ Ոչ  բոլոր քայլերն են արվում կառավարության կողմից։ Խորհրդարանականները, օրենսդիրները պատրաստում են քաղաքականությունը․ Մոսկվայում, Բաքվում ու Անկարայում համապատասխան ատյանները շատ լավ հասկացան ֆրանսիական ուղերձը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանն ընդգծեց՝ այս տարվա նոյեմբերի 25-ին Սենատը,իսկ հետո Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց էլ ավելի հեռուն գնացող բանաձև, որը նախապատրաստում է արդեն կառավարության քայլերը․ «Այդպես է ժողովրդավարական երկրներում կառուցվում քաղաքականությունը։ Դա մեկ անձի որոշում չէ, որը մեկ այլ անձ իշխանափոխության կամ քաղաքական քամիների դեպքում կարող է փոխել։ Խորհրդարանների որոշումները հիմնվում են ոչ թե փոփոխվող մարտավարական քաղաքականության, այլ ռազմավարական և արժեքային սկզբունքների վրա։ Իսկ դրանք շատ ավելի կարևոր են և լուրջ։ Մենք տեսանք, որ Ֆրանսիան նախապատրաստում է մի շարք քայլեր՝ այդ թվում  արցախահայության անվտանգությունն ու ազգային ինքնորոշումն ապահովող, որոնք միտված են ռուսական զորքն այնտեղ միջազգային խաղաղապահներով փոխարինելու որոշմանը, Հայաստանի Հանրապետության համար պաշտպանության ուժեղացմանը, ռազմագերիների ազատագրմանը՝ որպես նախապայման։ Այդ ամենը նշանակում է, որ Ֆրանսիան՝ որպես Եվրոպական միության առաջնորդ, նախապատրաստում է Հայաստանի եվրաինտեգրումը։ Կարծում եմ, որ ամիսներ անց կհետևի պաշտոնական հայտարարությունն առ այն, որ Հայաստանը դառնալու է ԵՄ անդամ թեկնածու՝ Վրաստանի հետ միասին։Կարծում եմ, որ դա կտեսնենք արդեն 2023 թվականին»։

Մեր զրուցակիցը համարում է, որ այս փուլում շատ կարևոր է, որ հասարակությունն էլ գիտակցի, թե ինչ է կատարվում․ «Որ այդ բայղուշությունը, հիստերիան ու ցինիզմը վերջանան, որ հայ ժողովուրդը ցանկանա ապրել ազատ, անկախ ու եվրոպական երկրում։ Առանց այդ ցանկության՝ մնացած բոլոր քայլերը ջրի վրա են։ Մենք տեսանք Վրաստանի օրինակը, երբ կառավարությունն առաջ պոկվեց հասարակությունից։ Վրաստանը տասնամյակի  ընթացքում քաղաքական, տնտեսական, ռազմական աջակցությունից հետո արևուտքից հետ նահանջ է ապրում, Սաակաշվիլին բանտում է, իսկ հասարակության զգալի մասը կաշառք վերցրեց Իվանիշվիլիից։ Մեր քայլերը պետք է համաչափ լինեն ու շատ կարևոր է, որ մեր հասարակությունը ներքուստ ազատագրվի։ Դրանում շատ մեծ է լրատվական դաշտի ներքին ազատությունն ու գործունեությունը։ Կառավարությունն իրավունք չունի կանգնելու,մեր հաջորդ քայլերը պետք է լինեն համապատասխան։ Ժողովրդավարական ուժերը մտրակելով պետք է գործադիր իշխանությանն առաջ մղեն»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշում է, որ ընդունված բանաձևը բարոյական մեծ արժեք է, բայց նաև քաղաքականության միտում է, տենդենց․ «Եթե այդ ուղղությամբ աշխատես, արդյունքների կհասնես  նաև գործնական քաղաքականության մեջ։ Սա Ֆրանսիայի բարոյական գնահատականն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ մենք գիշեր-ցերեկ պետք է աշխատենք, մեր երկիրը վերականգնելու համար․ «Եվ դա պետք է անենք  այսպիսի բարեկամ երկրների հետ հարաբերությունները լավացնելով։ Բայց բոլոր դեպքերում պետք է իմանալ,եթե ինքդ արժեք չես ներկայացնում, այդ բոլորը արդյունք չի կարող ունենալ։ Բազմաֆունկցիոնալ գործ է, Ֆրանսիան ճանապարհ է  բացել, սա հարյուր  տոկոսանոց քվեարկություն է։ Ֆրանսիան թքում է ուղիղ թուրքի ճակատին, որի հետևում Լավրովի ու Օուտինի դեմքն է։ Հայաստանում պետք է իմանան, որ կարող են հաջողության հասնել՝ առանց կգբիշնիկների»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում