
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է․
«Մարդկանց անձնական կյանքի, առողջության, տարիքի, հանգուցյալների թեմաները շահարկելը բնորոշ է ամենավատ արժեքային համակարգ ունեցողներին:
Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արժանի չեն, քանզի հենց իրենց անուն-ազգանուններն ինքնին վիրավորանք են նորմալ մարդկանց մոտ: Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել:
Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի և
Աստված ձեզ դատավոր»: