Հիվանդ գլխից առողջ գլխի վրա են գցում. ինչու է Լավրովը հիմա նման հայտարարություն անում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հարցադրում արեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը:
Նրա խոսքով հետաձգված կարգավիճակի հարցի լուծումը նորից պատերազմ է. «Լավրովը բացահայտ արդեն ասում է` հողերը պետք է հանձնեինք: Հողը ոտքերի տակից գնում է. Լավրովի հայտարարությունը դրա հետ է կապված»: