Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, պաշտոնական Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։
Մեկնաբանություն ստանալու համար Radar Armenia-ն դիմեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին, որն ասաց. «Այսօր նախատեսվում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպում։ Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»։