Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր առաքելությունը

«Հայերն ասում են, որ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա կարիքներին: Եվ ներկայումս ԱՄՆ-ն և Հայաստանը շատ կարևոր երկխոսություն են վարում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք աջակցել Հայաստանի ավելի ժողովրդավարական և անվտանգ ապագային», ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ Լին Թրեյսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և նշանակվելու է Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան: Փաստորեն, Լին Թրեյսին պետք է ստանձնի նոր դիվանագիտական առաքելություն, որը մեղմ ասած այնքան էլ հեռու չէ Հայաստանից ոչ միայն ֆիզիկական, այլ նաև քաղաքական առումով: Ավելին, այդ տեսանկյունից թերևս հնարավոր է ասել, որ Լին Թրեյսիի նոր առաքելությունը շատ մոտ է Հայաստանին, ու դատելով նաև նրա հայտարարություններից, էապես առնչվելու է Հայաստանին: Եվ այստեղ շատ կարևոր է, թե ինչ տրամաբանությամբ է լինելու այդ առնչությունը:

Բնական է, որ ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանի գործունեության հիմքում լինելու է ԱՄՆ շահն ու դրանից բխող որևէ տրամաբանություն: Բայց, այդ համատեքստում էլ շատ կարևոր է, որ այդ շահը Հայաստանին առնչվող հարցերում պարունակի ոչ թե հայ-ռուսական դիմակայություն սրելու, այլ թերևս հնարավոր սուր անկյունները հարթելու հայեցողություն: Այդ պարագայում է թերևս, որ կարող է ձևավորվել հայ-ամերիկյան հարաբերության կայուն զարգացման ու խորացման միջավայր և մթնոլորտ: Լին Թրեյսին միանգամայն իրավացի է այն գնահատականի հարցում, որ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունը չի համապատասխանում Հայաստանի կարիքներին: Եվ այստեղ թերևս հնարավոր է նաև ավելացնել, որ հատկապես ներկայիս Ռուսաստանի հետ հարաբերությունը չի համապատասխանում Հայաստանի այն հեռանկարային, ռազմավարական խնդիրներին ու կարիքներն, որ առկա է հայկական պետականության առաջ;

Բայց, շատ կարևոր է թերևս ընդգծել, որ դրանց ոչ պակաս, և գուցե առավել չի համապատասխանում Ռուսաստանի հետ դիմակայությունը՝ լինի բաց, թե այսպես ասած քողարկված: Եվ, ողջունելի համարելով այն, որ կա Հայաստանի ժողովրդավարական ապագայի աջակցության շուրջ Երևան-Վաշինգտոն երկխոսություն, ինչը չափազանց կարևոր է բոլոր առումներով, հարկ է թերևս նկատել նաև, որ Հայաստանի ժողովրդավարության ու անվտանգ ապագայի աջակցման տրամաբանությունը պետք է ենթադրի նաև Ռուսաստանի հետ հակադրության և դիմակայության տանող ռիսկերի չեզոքացում, որովհետև դրանք կարող են էապես վնասել Հայաստանի ժողովրդավարական ապագան, կամ ստեղծել իրավիճակ, երբ հարկ կլինի ժողովրդավարություն կառուցել փլատակների կամ ավերակների վրա, լինի բառի բուն, թե պատկերավոր իմաստով: Ըստ այդմ, եթե համատեղ աշխատանքի հիմքում թե հայ-ամերիկյան հարաբերության զարգացումն ու խորացումն է, թե Հայաստանի ժողովրդավարական, կայուն ու անվտանգ ապագայի կառուցումը, ապա այն պետք է առավելագույնս զերծ պահել գործոններից կամ միտումներից, որոնք կարող են առաջացնել հայ-ռուսական հարաբերության խնդիրներ ու ռիսկեր: Ի դեպ ուշագրավ է, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում է օրինակ Ադրբեջանը, այդ թվում Ռուսաստանում իր լոբբիստական կարողությունների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում