Չինաստանը պաշտպանում Է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում և եվրոպական անվտանգության կայուն կառույցի ստեղծումը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպմանը:
Այդ մասին տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Հանդիպումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 1-ի առավոտյան Պեկինի Ժողովրդական ժողովների տանը:
«Չինաստանը պաշտպանում Է ԵՄ-ի դերի ուժեղացումը (ուկրաինական ճգնաժամի) միջնորդության և կարգավորման գործում, հույս ունի, որ կստեղծվի եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն ճարտարապետություն»,-հայտարարել Է Սի Ծինփինը, որի խոսքը մեջբերում Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Նա ընդգծել Է, որ «Չինաստանը միշտ եղել Է հաշտության կողմնակից և կշարունակի իր ձևով կառուցողական դեր խաղալ»: