Thursday, 09 02 2023
Ալիևից ու Էրդողանից դժգոհությունը մեծանում է. Գերմանիան Հայաստանին կօգնի այն ոլորտներում, որտեղ կարող է դա անել
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12.391-ի
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բնակարանների վարձակալության գործարքները նվազել են. ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք
ՌԴ-ում աշխատուժի կարիք կա․ շատերը հեռացել են երկրից. ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում
Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին բուք է, Լարսը փակ է
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Հայաստանի տնտեսությունը «պոկվել» է քաղաքականությունից
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անցակետ բացել․ վերլուծաբան
Ռուսաստանի բյուջեում ռեկորդային անցք է գոյացել
01:00
Չարլզ 3-րդն ընդունել է Վլադիմիր Զելենսկիին
Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն
Սեյրան Օհանյանն այլևս անձեռնմխելի չէ․ Փաշինյանը` ԱԺ-ում
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լոռիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Երևանցու տան խուզարկությամբ 164 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել
Սամվել Ալեքսանյանի կինը ընտրվել է Հայ-ռուսական գործարար խորհրդի համանախագահ
Կարևոր է հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ աշխատանքը․ Սիրիայում ՀՀ դեսպան
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
22:45
ԵՄ-ն 6.5 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային ու Սիրիային
22:30
Հռոմի պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին
Թուրքիա, Սիրիա. Ով է հաջորդը. Ինչպիսի սեյսմիկ ակտիվություն է Հայաստանում
22:07
Սիրիայում երկրաշարժի պատճառով շուրջ 300 հազար մարդ լքել են իրենց տները
Թուրքիայում, ՌԴ-ում ու Ադրբեջանում քանի անկայուն վիճակ է, պետք է շատ զգոն ու զգույշ լինել
21:50
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
Եթե Արցախը մնա առանց հայերի, ՌԴ ներկայությունը կհասնի նվազագույնի

Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն է իր հայտարարություններով դադարեցրել Մինսկի խմբի գործունեությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային և Եվրոպական Միությանը մեղադրել է Մինսկի խումբը «թաղելու» մեջ՝ նշելով, որ նրանք են հրաժարվել Ռուսաստանի հետ որևէ ձևաչափով համագործակցելուց: Դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում: «Արևմուտքը հայտարարել է, որ ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Ժամանակին Մինսկի խումբը ստեղծվել է ՝ միավորելու այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում, որոնք կարող են ազդանշաններ ուղարկել և՛ Երևանին, և՛ Բաքվին և որոնք պայմանավորվել են աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահության ներքո: Ինչ-որ մի փուլում Ֆրանսիան ևս դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այդ ժամանակից ի վեր համանախագահները շատ օգտակար աշխատանք են կատարել, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և՛ առանձին, և՛ անցկացրել են համատեղ միջոցառումներ», – նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Այդ միջոցառումներից Լավրովն առանձնացրել է Մադրիդում տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում առաջարկվել են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է Ռուսաստանի առաջատար դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նշելով, որ 2008-ին, 2011-ին, Ռուսաստանը Երևանի և Բաքվի ղեկավարների հետ շուրջ 10 եռակողմ հանդիպում է անցկացրել, որոնց որպես համանախագահ ներկա են գտնվել նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:

«2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր միջնորդական ջանքերով հրադադար հաստատվեց, Ռուսաստանը շարունակեց և շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին այդ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, ինչը, բնականաբար, խթան կհանդիսանա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի զարգացման համար, այլև մյուս հարևան երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի: Ռուսաստանը ևս դրանում հետաքրքրված է: Բացի այդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը երկու կողմերին կօգնի սահմանի սահմանազատման գործում: Եվ երրորդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը կաջակցի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու հարցում», – ասել է Լավրովը:

Դիվանագետը շեշտել է, որ այս բոլոր բանակցությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած գագաթնաժողովների արդյունքում: Նա միևնույն ժամանակ մեկնաբանել է արևմտյան երկրների ներգրավվածությունը բանակցային գործընթացի մեջ:

«Այս ամենին զուգահեռ մենք ականատես ենք եղել այլ խաղացողների ջղաձիգ փորձերին՝ խցկվելու այս գործընթացների մեջ: Մենք դրա հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով հայտարարել է, որ ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք ասում ենք, որ այդ հարցը մեզ չպետք է ուղղվի: Այդ հարցը պետք է ուղղվի ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հայտարարեցին, որ նրանք այլևս չեն հավաքի այդ խումբը, և, իհարկե, հարցը պետք է ուղղվի Ադրբեջանին, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության միջնորդական որևէ ջանք անիմաստ է»:

ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ արևմտյան երկրները փորձում են միջամտել միջնորդական ջանքերին:

«Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և, ընդհանուր առմամբ, Եվրոպական Միությունը փորձում են փոխհատուցել իրենց կողմից «թաղված» Մինսկի խումբը՝ խցկվելով միջնորդական ջանքերի մեջ, ընդ որում, փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ», – ասել է Լավրովը:

Նա շեշտել է, որ Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովների նիստ, որին հայերն ու ադրբեջանցիները, լինելով բարեկիրթ մարդիկ, գնում են, սակայն Բրյուսելը չունի նախկին խորհրդային երկրների քարտեզները, «դրանք գոյություն ունեն միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում»:

«Նույնը խաղաղության պայմանագրի հետ կապված: Նրանք գնացել էին Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումին, այնտեղ ստորագրել են փաստաթուղթ այն մասին, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվեն ՄԱԿ-ի կանոնակարգի և 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված սահմանի վրա: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրով բոլոր խորհրդային հանրապետությունները կազմում են Անկախ պետությունների համագործակցություն և հաստատում են սահմանների անփոփոխությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության միութենական հանրապետությունների միջև: Այլ կերպ ասած, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, միանշանակ, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս էր: Եվ երբ դրան հավանություն տվեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան, և՛ պարոն Միշելը այն փաստաթղթի շրջանակներում, որ իրենք ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը առանց նախապայմանների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ այն մասին, որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում», – ասել է Լավրովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում