
Կառավարությունը 1 միլիարդ 342 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես տեղեկացնում է Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Ընդհանուր հատկացումները 22 միլիարդ դրամից ավելի են, Կառավարության մասնաբաժինը կազմել է 14 միլիարդ դրամ»,- ասաց Սանոսյանը: