Ֆրանսիայի ԱԺ հայտարարությունը ՀՀ վարած քաղաքականության գնահատականն էր, կապիտալիզացիա տեղի ունեցավ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Չպետք է թերագնահատել Ֆրանսիայի ԱԺ որոշումը, այդ երկիրը մոդա բերող է. «Ֆրանսիայի ԱԺ հայտարարությունը ոգեշնչող է, մենք լուկաշենկոների հետ չենք: Ֆրանսիայի ԱԺ որոշումով պետք է թափ հավաքենք»: Արշակյանը կարծում է, որ պարտությունից հետո պետք է ռոտացիա լիներ. «Մարդիկ կան ղարաբաղյան շարժումից առաջ և հետո կուսակցության վոժդն են, ռոտացիա չի եղել: Այն, ինչ ունենք անցումային է, Նիկոլ Փաշինյանը վոժդ է: Մեր վոժդը պետք է պարտադրի արդիական դեմոկրատական ինստիտուտներ»: Նման ընդդիմություն ունենալը Արշակյանը համարեց թյուրիմացություն. Պետական ճգնաժամ է, երբ ընդդիմությունը բոյկոտ է հայտարարում և դա վետոյի իրավունք չէ»: