Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆրանսիայի նոր բանաձևը Բաքվի դժգոհության ֆոնին. ԱԳՆ ուշագրավ արձագանքը

Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնք կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, չեն արտացոլում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը նախօրեին առանց դեմ կամ ձեռնպահ ձայների ընդունել էր Ադրբեջանի ագրեսիան դատախպարտող բանաձև, ըստ էության այն բովանդակությամբ, ինչ պարունակում էր օրեր առաջ Վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևը: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Սենատի բանաձևի ընդունումից հետո չէր արել այդպիսի պարզաբանում: Ավելին, հրապարակային դաշտում ԱԳՆ-ն լոկ այն արձագանքն էր, որ հնչեցրել էր կառույցի ներկայացուցիչը Սենատում քննարկման ժամանակ, ի պատասխան հարցի, թե՝ կհետևի՞ արդյոք Փարիզը խորհրդարանի հորդորին, ասելով, որ ոչ մի երկիր Հայաստանի համար չի արել ու չի անում ավելին: Նա իհարկե իրավացի է, տվյալ պարագայում սակայն ուշադրության արժանին այն է, թե ինչու՞ Սենատի բանաձևից հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ն հարկ չհամարեց ընդգծել, որ դա զուտ խորհրդարանի նախաձեռնություն է, իսկ այժմ՝ ստորին պալատում էլ այդօրինակ բանաձևից հետո արվում է այդպիսի «պարզաբանում», ասելով, որ դա համապատասխանում է իշխանության տարանջատման սկզբունքին:

Գործնականում չկա կասկած, որ խորհրդարանական նախաձեռնություններն ու բանաձևերի ընդունմանը գործադիր իշխանությունը առնվազն չի եղել դեմ և չի դիմադրել: Ավելին, թերևս գործ ունենք իրավիճակի հետ՝ ինչի մասին խոսել եմ բազմիցս, որ բանաձևերը Ֆրանսիայի իշխանության հավաքական քայլն են՝ դիվանագիտական-քաղաքական գործիքակազմի ընդլայնման համատեքստում, հարկ եղած դեպքում այն օգտագործելու համար: Տվյալ պարագայում սակայն պաշտոնական Փարիզի արձագանքը խոսում է այն մասին, որ չկա տեսանելի ապագայում օգտագործելու մտադրություն: Դա նշանակում է, որ բանաձևերը օգնել են արդեն իսկ լուծել որոշակի խնդիրներ, թե՞ հակառակը՝ դրանց ընդունումը առաջացրել է խնդիրներ, առնվազն կարճաժամկետ առումով չի արդարացրել հաշվարկն ու ԱԳՆ արձագանքով Ֆրանսիան փորձում է ներկայումս «բալանսավորել» իրավիճակը:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Ալիևն օրերս հայտարարեց, որ Ֆրանսիան չի կարող լինել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման միջնորդ, պատճառների թվում նշելով նաև Սենատի բանաձևը: Ալիևը նաև հրաժարվում է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպելու պրահյան պայմանավորվածությունից, որը ձեռք էր բերվել քառակողմ ֆորմատով: Ըստ Բաքվի, Երևանը պահանջում է նաև Ֆրանսիայի նախագահի մասնակցություն, իսկ իրենք՝ դեմ են, արդեն նշված պատճառով: Ֆրանսիան կարծես թե առ այսօր չի արձագանքել Բաքվի այդ հայտարարություններին և չի խոսել Պրահա-Բրյուսել պայմանավորվածությունների իրագործման վերաբերյալ: Խորհրդարանի բանաձևին Ֆրանսիայի ԱԳՆ արձագանքն արդյո՞ք Փարիզի դերակատարման հանդեպ Բաքվի դիրքորոշումը փոխելու ուղղությամբ աշխատանքի մաս է, թե՞ Ֆրանսիան առայժմ չի ստացել ակնկալվող արձագանք մյուս խոշոր դերակատարներից և ձգտում է «նվազեցնել արագությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում