Աստղագետները նկարագրել են Առյուծի համաստեղության աստղերից մեկը, որն ունի անսովոր բաղադրություն: Nature ամսագրում գիտնականների տպագրած հոդվածում մասնավորապես ասվում է, որ Եվրոպական Հարավային Աստղադիտարանի հսկա աստղադիտակով հետազոտվել է նշված աստղի բաղադրությունը և պարզվել, որ այն մետաղային նյութեր գրեթե չի պարունակում: Նրա ընդերքում մետաղի քանակը մոտ 20 հազար անգամ ավելի քիչ է, քան Արեգակի մեջ:
Մեծ Պայթյունից հետո տիեզերքը լցվել է մի քանի քիմիական ծանր տարրերով, որոնց մեջ մեծ է եղել ջրածնի քանակը: Քիմիական նյութերը միմյանց հետ միանալով կազմել են խիտ զանգվածներ` ժամանակակից աստղերը, որոնց ներսում արդեն ձևավորվել են նշված մետաղները: Սակայն այս նոր աստղում, որին աստղագետները «անհնար» անվանումն են տալիս, այդ մետաղների քանակը կտրուկ քիչ է: