Ֆրանսիայի ու մեր շահերը համընկել են. Սա շատ լավ հնարավորություն է ՀՀ համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը:
Նրա խոսքով` Ֆրանսիայի ԱԺ որոշումը մեսիջ է Հայաստանին` մենք միայնակ չենք, ունենք դաշնակիցներ. «Ֆրանսիայի ԱԺ բանաձևը աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում է: Այդ ընդունած բանաձևը խիստ ազդել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա»:
Միսկարյանը նշեց, որ Հայաստանը պետք է փորձի լոբբինգ անել և Ֆրանսիայի ընդունած բանաձևը կյանքի կոչել: