Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեսին չի ստանա գրազը․ Արգենտինայի հավաքականը զգուշանում է․․․

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Սաուդյան Արաբիայից կրած սենսացիոն պարտությունը չխանգարեց Արգենտինայի հավաքականին դուրս գալ փլեյ-օֆֆ։ Երկրորդ տուրում Մեքսիկային 2։0 հաշվով հաղթելուց հետո, երեկ արգենտինացիները նույն հաշվով առավելության հասան Լեհաստանի նկատմամբ և C խմբում զբաղեցրին առաջին հորիզոնականը։ Երեկ Արգենտինան ավելի ուժեղ էր և արժանի հաղթանակ տարան։ Այո, առաջին կեսում Լիոնել Մեսին վրիպեց 11 մետրանոցից, բայց․․․։ Ռոբերտ Լևանդովսկիի գլխավորությամբ լեհ ֆուտբոլիստներին չհաջողվեց դիմադրություն ցույց տալ։ Ի դեպ, Մեսին դարձավ պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, որը երկու 11-մետրանոց չի իրացրել աշխարհի առաջնություններում իր ամբողջ ելույթների ընթացքում: 2018 թվականին Մեսին 11 մետրանոցից վրիպել էր Իսլանդիայի դեմ մրցավեճում: Առաջին ֆուտբոլիստը, որն աշխարհի առաջնություններում երկու 11-մետրանոց չի իրացրել, Գանայի հավաքականի ֆուտբոլիստ Ասամո Գյանն է: 2006 թվականին նա չի գրավել Չեխիայի հավաքականի դարպասը, իսկ 2010 թվականին արդեն Ուրուգվայի դեմ խաղում չի կարողացել անվրեպ իրանցնել 11 մետրանոցը:

Այսպիսով լեգենդար արգենտինացին 12 տարի անց կրկնեց գանացի ֆուտբոլիստի հակառեկորդը։ Այսօր հայտնի դարձավ, որ Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին 11-մետրանոց հարվածից առաջ գրազ է եկել Մեսիի հետ։ «Ես Մեսիին ասացի, որ 100 եվրոյի վրա գրազ եմ գալիս, որ մրցավարը 11-մետրանոց չի նշանակի: Այնպես, որ ես պարտվել եմ գրազը: Չգիտեմ՝ նման բան կարելի՞ է, թե՞ ոչ … միգուցե ես տուգանվեմ: Չեմ պատրաստվում վճարել գրազը, քանի որ նա առանց այդ էլ շատ գումար ունի»,- ասել է Շչեսնին: Ինչև, չնայած պարտության Լեհաստանի ազգային թիմը 4 միավորով խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։ Այստեղ լեհերը կմրցեն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ։ Նույնքան միավոր վաստակեց նաև Մեքսիկան, որը երեկ 2։1 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիայի նկատմամբ։ Լրացուցիչ ցուցանիշով սակայն Լեհաստանը մեկ գնդակով գերազանցեց մեքսիկացիներին։ Մասնավորապես խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությամբ Լեհաստանը ցույց տվեց 0, իսկ Մեքսիկան՝ -1 արդյունք։ «Երկար տարիների ընդմիջումից հետո մեզ հաջողվեց հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Շատ հետաքրքիր է լինելու փորձել մեր ուժերը փլեյ օֆֆում։ Բնական է, որ Արգենտինային պարտվելուց մենք հայտվել են քննադատություններիի թիախում։ Մենք ոչ միայն պարտվեցին, այլ նաև վատ խաղացինք։

Այս արդյունքի շնորհիվ սակայն մենք հասանք մեր նպատակին։ Շարժվում ենք առաջ», – խաղից հետո ասել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը։ Արգենտինայի ազգային թիմը 1/8-րդ եզրափակչում մրցելու է Ավստրալիայի հետ։ Վերջինս երեկ 1։0 հաշվով հաղթեց Դանիային և D խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Երկրորդ տուրում ավստրալացիները նույն հաշվով հաղթել էին Թունիսն, իսկ մեկնարկային խաղում՝ 1։4 հաշվով զիջել Ֆրանսիային։ «Այս առաջնությունում թույլ մրցակիցները չկան։ Դրանում բոլորը համոզվեցին առաջին տուրում։ Սաուդյան Արաբիայի հավաքականը մեզ հաղթեց, չնայած ոչ ոք չէր սպասում նման արդյունքի։ Փաստ է, որ նույնիսկ լավ խաղ ցուցադրելով կարող ես պարտվել։ Սա ֆուտբոլ է։ Նա ով մտածում է, որ մեզ հեշտ է լինելու Ավստրալիայի հավաքականի հետ խաղում, մեծապես սխալվում է»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին։ Ավստրալիայի դեմ սպասվող հանդիպման մասին զգուշավոր է խոսել նաև Մեսին։

«Ավստրալիայի հետ խաղում մեզ սպասվում է դժվար և ինչ-որ տեղ նաև թեժ պայքար։ Կատարի աշխարհի առաջնությունը յուրահատում է նրանով, որ ցանկացած հավաքական, ցանկացած խաղում կարող է հաղթել։ Ընդհանուր առմամբ Մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Մենք պետք է պատշաճ կերպով առաւջիկա հանդիպմանը։ Դրսևորելով սառնասրտություն պետք է շարժվենք առաջ։ Հուսում եմ մեզ կհաջողվի անել այն, ինչ արեցինք Լեհաստանի հետ խաղում», -ասել է Մեսին։ Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի Արգենտինա-Ավստրալիա հանդիումը կկայանա դեկտեմբերին 3-ին, իսկ Ֆրանսիա-Լեհաստանը հանդիպումը՝ մեկ օր անց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում