Թուրքիան ՀՀ հետ հարաբերությունների վերջնական կարգավորումը կկապի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետը Էրդողանի` Հայաստանի հետ քաղաքականությունը դիտարկում է Թուրքիայում ներքին զարգացումներով. «Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կշիռ չունեն ներքաղաքական դիսկուրսում և կարևոր տեղ չեն զբաղեցնում: Հայ-թուրքական կարգավորման գործընթացը մաքուր երկկողմ գործընթաց չէ»: Ըստ թուրքագետի` Թուրքիայի աշխարհաքաղաքական պլանում Սյունիքն է. Արցախով մոտեցել է Սյունիքին: