Եվրահանձնաժողովը (ԵՀ) մեծացրել է ռազմական հակամարտության ընթացքում Ուկրաինայի կրած վնասի գնահատականը՝ 385 եվրոյից հասցնելով 600 մլրդ-ի։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը իր տեսաուղերձում։
«Ուկրաինայի կրած վնասը գնահատվում է 600 միլիարդ եվրո»,- ասել է Լեյենը։ Սեպտեմբերին Եվրահանձնաժողովը վնասը գնահատել է 326 մլրդ եվրո, հոկտեմբերի վերջին՝ 385 մլրդ եվրո։