Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Միրզոյանը Լեհաստանում. Երևանը թերևս պետք է ԵԱՀԿ պատասխանատվության հարցը դնի ուղիղ

Լեհաստանում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովի օրակարգում հազիվ թե շոշափելի ուշադրության առարկա լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը, հաշվի առնելով այն, որ գերական լինելու է ուկրաինական պատերազմը: Նախարարական ժողովին մասնակցող Հայաստանի արտգործնախարարը պետք է լուծի բարդ խնդիր՝ ուկրաինական պատերազմի վրա կենտրոնացած ուշադրությունը հնարավորինս շեղել դեպի Կովկաս դեպի հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտություն, դեպի Կովկասում նոր ապակայունացման բավականին բարձր ռիսկ: «Շեղի» հենց այդ ռիսկը չեզոքացնելու, ապակայունացման վտանգները չեղարկելու նպատակով: Սեպտեմբերին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում հանդիպելով ԵԱՀԿ գործող նախագահող, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ, Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը խոսել էր նաև հայ-ադրբեջանական հակամարտության, ղարաբաղյան խնդրի համատեքստում ԵԱՀԿ մեխանիզմների ներգրավման կարևորության մասին: Միևնույն ժամանակ, այդ մեխանիզմներից առանցքայինը՝ Մինսկի խմբի համանախագահությունը, ներկայումս արգելափակված է աշխարհաքաղաքական իրողությունների բերումով, ինչից օգտվում է Ադրբեջանը:

Փաստացի, ԵԱՀԿ-ն ցուցաբերում է լիակատար անպատասխանատվություն իր իսկ որոշման հանդեպ, համաձայն որի ստեղծվել է մանդատը: Լեհաստանում ըստ երևույթին հարկ է բարձրաձայնել այդ անպատասխանատվության մասին, ընդգծելով, որ դրա հետևանքն էր թե 2020 թվականի 44-օրյա պատերազմը, քանի որ Ադրբեջանը ոտնատակ տվեց Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ընթացող բանակցությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հայտնի սկզբունքները, և թե պատերազմին հաջորդող բոլոր լարվածություններն ու դրանց հետևանքով տեղահանումներն ու զոհերը: Հայաստանն իհարկե երախտապարտ է, որ ԵԱՀԿ անդամ պետություններից շատերը օժանդակում են այդ ամենի հետևանքով ստեղծված մարդասիրական, տնտեսական խնդիրները լուծելուն, սակայն շատ ավելի պատասխանատու և արդյունավետ կլիներ, եթե կազմակերպության անդամները գործեին իրենց որոշումներին և մանդատին հավատարիմ և պարզապես գործուն քայլեր ձեռնարկեին բախումները կանխելու ուղղությամբ, հետո դրանց հետևանքներին անդրադառնալու կարիք չառաջացնելու համար: Հակառակ պարագայում, հետևանքների հարցում օժանդակությունը որքան էլ ենթակա է երախտագիտության ու շնորհակալության, այդուհանդերձ թողնում է ընդամենը ԵԱՀԿ անպատասխանատվության հանգամանքը «ծխածածկույթի» ենթարկելու միջոցի տպավորություն: Ըստ ամենայնի ժամանակն է կազմակերպության առաջ դնել հարցադրումները հնարավորինս ուղիղ, եթե կառույցը պարզապես հրաժարվում է հակամարտության կողմերի հետ իր մանդատին հավատարիմ և համահունչ աշխատելու պատասխանատվությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում