Նովոսիբիրսկի Կիրովսկի շրջանում բախվել են երկու տրամվայներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տրամվայներից մեկը շարժվել է Սիբիրյակով-Գվարդեյցև փողոցով և բախվել նույն ուղղությամբ ընթացող մեկ այլ տրամվայի։
Նշվում է, որ 15 մարդ հոսպիտալացվել է, վնասվածքների բնույթն ու լրջությունը պարզվում է։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները։