Հայաստանը ստիպված է կատարել «Գազպրոմ»-ի պահանջները՝ 9,5% շահույթը պետք է ապահովենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տ.գ.թ, դոցենտ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը:
Նրա խոսքով` Գազպրոմը Հայաստանում մի մենաշնորհային ընկերություն է, որի պահանջները մենք ստիպված ենք կատարել. «Գազային շանտաժ. Գազպրոմը ունի մի ռեսուրս, որով կարող է համաձայնագրով ճնշում գործադրել ցանկացած երկրի վրա, ուստի կառավարության վերջին որոշումը բխում է 2013-ի գազային համաձայնագրից»: