
ԱՄՆ սենատը հավանություն է տվել նույնասեռականների և միջռասայական ամուսնությունների իրավունքը պաշտպանող օրինագծին, որը կոչվում է «Հարգանք ամուսնության մասին»: Բոլոր դեմոկրատ սենատորները և նրանց հանրապետական 12 գործընկերները քվեարկել են «կողմ»։ Ընդհանուր առմամբ 61 սենատոր հավանություն է տվել օրինագծին, 36 հոգի դեմ է եղել։ Այդ մասին հայտնում է «CNN»-ը։
Այժմ օրինագիծը կվերադարձվի ներկայացուցիչների պալատի հաստատմանը: ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին արդեն ասել է, որ կոնգրեսը կհաստատի այն հաջորդ շաբաթ։ Դրանից հետո անհրաժեշտ կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրությունը։
Դեմոկրատները շտապում են օրենսդրությունն ընդունել մինչև տարեվերջ։ Հունվարից կոնգրեսի կազմը կփոխվի վերջին միջանկյալ ընտրությունների արդյունքներին համապատասխան, իսկ ստորին պալատում մեծամասնությունը կանցնի հանրապետականներին։