ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը շրջանառության է դրել «Ռազմամարզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է սահմանել ռազմամարզական գործունեության հիմնական նպատակները, սկզբունքները և ուղղությունները, կարգավորել ռազմամարզական կազմակերպությունների գործունեությունը, իրավունքները և պարտականությունները, կազմակերպության և պետական մարմինների միջև փոխգործակցությունը, ստեղծել ռազմամարզական կազմակերպությունների միություն: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ: