Ռուսաստանը ահաբեկչական պետություն է, եթե հաղթի ինչ պետք է անենք, երբ գնահատական չենք տվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը:
Արվեստագետի խոսքով` մոլորակը շարունակելու է իր կյանքը, ՌԴ-ն պետք է մտածի` ինչ պետք է անի. «Կարմիր գծեր գծելը սխալ է: Ինչու ենք անդամակցում ռազմական մի կառույցի, որից ոչինչ չենք ակնկալում: Մենք մատաղ անելու երիտասարդություն չունենք: Չունենք այն երիտասարդությունը, որ օտարի սապոգի ներկայությունը ապահովենք ռեգիոնում: Ահավոր ամոթ է Հայաստանը անվանել ՌԴ-ի ռազմավարական դաշնակից»:
Զորիկյանը կարծում է, որ մենք պետք է ունենանք սահմանապահ զորքեր և այնպիսի ռազմավարական դաշնակից, որը կկատարի պարտավորությունները: