Ադրբեջանը մերթընդմերթ դիմում է սադրանքների, իրավիճակը այս պահին վերահսկելի է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
Բաբայանի խոսքով` Ադրբեջանի` սադրանքները ընդլայնելու հավանակնությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Պետք է շատ աշխատենք. Մեր ամենամեծ վտանգը ոչ Թուրքիան է, ոչ Ադրբեջանը: Ադրբեջանի համար բացասական զարգացումներ կան: Ադրբեջանը տեսնում է, որ արևմտյան ճակատում կա անհանգստացնող գործընթացներ: Մենք չպետք է էյֆորիայի մեջ ընկնենք, մարտահրավերների առաջ ենք»: