Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

«ՀԱԷԿ»-ի ղեկավարությունը մասնակցել է Սոչիում կայացած «Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումին

Նոյեմբերի 20-ից 22-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանի, մասնակցել է ք. Սոչիում կայացած «Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումին: ՀԱԷԿ-ի պատվիրակությունը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, ֆորումի լիագումար նստաշրջանին, այցելել ցուցահանդեսային տաղավարներ, որտեղ ցուցադրվել են նոր տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, արծարծվել են ոլորտային մի շարք հարցերի նոր առաջարկներ ու լուծումներ: Առավել հետաքրքիր ցուցանմուշների վերաբերյալ ձեռք են բերվել տեխնիկական, տեխնոլոգիական և կոնտակտային տվյալներ՝ հետագա քննարկման և գնահատման համար:

Ֆորումի շրջանակներում «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ա. Լիխաչյովի հետ կայացած հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է ատոմային ոլորտում հայ-ռուսական երկարամյա համագործակցության արդյունավետությունը, նախանշվել են ընդլայնման հեռանկարները:

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ ղեկավարության հետ քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր. թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումների քննարկումն ու համաձայնեցումն, ըստ պայմանավորվածության, կշարունակվի հետագա հանդիպումների ընթացքում:

Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ի ղեկավարները հանդիպել են նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ն. Սպասկիի հետ և քննարկել ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկների հնարավոր կառուցման վերաբերյալ հարցեր:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը՝ որպես Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ, մասնակցել է ասոցիացիայի պլանային աշխատանքներին, իսկ «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պետրովի հետ կայացած աշխատանքային հանդիպմանը հանդես է եկել «ՇԿՀԱ-ի Կառավարիչների խորհրդի նախագահի դերի տեսլականը ընթացիկ փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում» զեկույցով:

Կազմակերպվել են նաև հանդիպումներ «ՏՎԷԼ» ԲԸ ղեկավարության հետ, համաձայնեցվել են մի շարք գործնական քայլեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

«Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումի շրջանակներում ավանդաբար անցկացվել են նաև երիտասարդական մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել են Աֆրիկյան, Լատինաամերիկյան և Ասիական մայրցամաքների շուրջ 10 երկրների տեխնոլոգիական ձեռնարկությունների, ԲՈՒՀ-երի, հասարակական կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում և ՀԱԷԿ-ից: BRICS (5 երկրների խումբ՝ Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) երիտասարդական էներգետիկական գործակալության հետ համատեղ իրականացված միջոցառումների ծրագիրը ևս բավականին հագեցած էր. ստեղծված աշխատանքային խմբերը քննարկել են առաջադրված ոլորտային խնդիրները, ներկայացրել դրանց հնարավոր լուծման իրենց տարբերակներն ու քայլերը: Արդյունքում մշակված նախագծերը ներկայացվել են «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կ. Կոմարովին և ոլորտային այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք, ողջունելով և բարձր գնահատելով երիտասարդների մտահղացումներն ու նախաձեռնությունները, պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել ներկայացված նախագծերի կյանքի կոչմանն ու իրականացմանը:

Ֆորումի շրջանակներում երիտասարդական թևի ներկայացուցիչներն առաջինը հնարավորություն ստացան դիտելու ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ատոմ» վավերագրական ֆիլմը, որտեղ հանգամանալից վերլուծությամբ ներկայացվում են ածխաթթու գազի արտանետումների մեծ ծավալների պատճառած վնասներն ու հետևանքները և ընդգծվում է միջուկային էներգետիկայի կարևորագույն դերը գլոբալ աղետի կանխման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում