Friday, 29 03 2024
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում կայացրեց, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քիչ առաջ որոշում կայացրեց, որ կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական:

Ձեր խոնարհ ծառան կողմ է քվեարկել այս մոտեցմանը, քանի որ

1. Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու խաղաղ լուծմանը,

2. Ի տարբերություն նախագահականի (ու կիսանախագահականի), խորհրդարանական մոդելում գործադիր ու օրենսդիր ճյուղերը ձևավորվում են նույն ընտրություններով, և գործնականում բացառվում է օրենսդիր ու գործադիր ճյուղերի առճակատումը,

3. Հայաստանն ի վիճակի չէ կառավարման մոդել փոխել, քանի որ դա մեծ սթրես կլինի պետական կառավարման համակարգի համար:

Հստակության համար նշեմ, որ խորհրդարանականը նախագահական կամ կիսանախագահականից տարբերվում է նրանով, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը` խորհրդարանի ընտրած վարչապետը, թե՞ ժողովրդի ընտրած նախագահը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», այդուհանդերձ, համարում է, որ առկա մոդելը ևս լիարժեք խորհրդարանական չէ: Այն, որոշակիորեն, նախագահական է՝ առանց նախագահական ընտրությունների: Այս առումով մենք, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» հետ միասին, մի շարք առաջարկներ ենք ներկայացրել, որ իշխանության փոխզսպումների ու հակակշռման իրական մեխանիզմներ լինեն:

Այդ մասին դեռ կիրազեկենք հանրությանը: Բայց կարճ ասեմ, որ մենք առաջարկում ենք, որ խորհրդարանական կարգով հանդերձ Հանրապետության նախագահն ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, օժտված չլինի գործադիր իշխանությանը հատուկ որևէ գործառույթով, բայց ունենա հակակշռման ֆունկցիաներ, օրինակ՝ իրական մասնակցություն դատական, ընտրական ու հակակոռուպցիոն մարմինների ձևավորմանը:

Հ.Գ. Իրականում, շատ լավ կլիներ, որ կառավարման մոդելի հարցը որոշվեր առանձին խորհրդատվական (միջանկյալ) հանրաքվեով, և այդ հանրաքվեի արդյունքներով մեր խորհուրդը կառուցեր լավ խորհրդարանական կամ կիսանախագահական սահմանադրության նախագիծ: Այդ դեպքում ժողովուրդը է՛լ ավելի կզգար, որ օրինականության ու կարգի հեղինակը ինքն է: Բայց, ցավոք սրտի, այս իրավիճակում, միջանկյալ հանրաքվե անելը իրատեսական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում