Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Խուլիգանությու՞ն, թե՞ բարդ իրավիճակում «գլուխ բարձրացնող» հիբրիդային «ահաբեկություն»

Նախօրեին Երևանում երկու ահազանգ է ստացվել պայթուցիկի առկայության մասին: Մեկը եղել է առևտրի խոշոր կենտրոններից մեկի առնչությամբ, մյուսը՝ «Զվարթնոց» օդանավակայանի: Երկու դեպքում էլ պայթուցիկի ահազանգը բարեբախտաբար եղել է կեղծ: Սակայն ինքնին այն, որ տևական ժամանակ դադար առած հեռախոսային այդ ահաբեկությունը կարծես թե «վերադառնում» է: Ամիսներ առաջ Երևանը հայտնվել էր այդ ահաբեկության թիրախում և գրեթե ամեն օր ԱԻՆ-ը ստանում էր այս կամ այն հանրային նշանակության վայրում պայթուցիկի մասին կեղծ տեղեկություններ:

ԱԻՆ կառույցները և այլ պետական հաստատություններ պատշաճ կերպով արձագանքում էին ցանկացած ահազանգի, որևէ ձևով չդիտարկելով կեղծ լինելու կանխավարկածը: Դա նշանակում է, որ ամեն ահազանգից հետո տեղի էր ունենում մեծ ծավալի աշխատանք՝ հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների տարհանում այդ օբյեկտներից, զննություն: Բնականաբար դա բերում էր թե ֆիզիկական, թե հոգեբանական լարվածության, խաթարում քաղաքային կյանքի բնականոն ընթացքը, ծանրաբեռնում պետական կառավարման համակարգը: Այդ ահազանգերի «շքերթին» զուգահեռ տեղի ունեցավ «Սուրմալուի» ողբերգական պայթյունը, որի օրերին անգամ շարունակվում էին կեղծ ահազանգերը: Հետո արդեն, վերջին երկու-երեք ամիսների, այդ ահաբեկությունը դադարեց և կարծես թե չէին ստացվում տեղեկություններ պայթուցիկների մասին: Եվ ահա, նախօրեին՝ նոյեմբերի 29-ին ստացվել է այդպիսի երկու կեղծ ահազանգ: Իրավապահները պարբերաբար հայտարարել են, որ այդ հեռահար «ահաբեկության» հեղինակներին հայտնաբերելը շատ բարդ ու ժամանակատար է, քանի որ ահազանգերի մեծ մասը ստացվում է էլփոստով, իսկ դրանց ինտերնետային այսպես ասած այփիները գտնվում են Հայաստանի տարածքից դուրս:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ «հեռահար ահաբեկության» այդ գործողությունները բռնկվում են Հայաստանում ներքաղաքական անցուդարձի որոշակի աշխույժ շրջափուլերին զուգահեռ, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված  են լինում արտաքին դաշտում բարդ իրավիճակներով: Ներկայումս էլ՝ Հայաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընդդիմության «կառուցվածքի» փլուզում, և միաժամանակ ակնառու է, որ բավականին բարդ և լարված է արտաքին տիրույթում, մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում: Այդ ֆոնին էլ վերստին գլուխ է բարձրացնում կեղծ ահազանգերի «հեռահար ահաբեկությունը», որն ինչպես նկատեցի՝ պետական կառավարման համակարգն ու հանրային կյանքը տեղափոխում է թե ֆիզիկական, թե հոգեբանական լարվածության դաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում