Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

3 տարբեր թև Արցախում․ ո՞վ կբանակցի Ադրբեջանի հետ՝ առանց Հայաստանի հանդեպ հակասական տրամադրություններ ձևավորելու

Արցախում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական վերադասավորումները մամուլում լայն քննարկման առարկա են դարձել։ Այն բանից հետո, երբ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ հետ է կանչում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, պարզ դարձավ, որ մոտ ապագայում կառավարման համակարգի փոփոխություններ տեղի չեն ունենալու։ Սրան զուգահեռ՝ նկատելի է, որ լայն լիազորություններով օժտված նորանշանակ  պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր կադրերին է բերում կառավարություն՝ որքան էլ վերջնական նշանակումը տեղի է ունենում  նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ։

Կա ևս մեկ՝ վիտալիբալասանյանական  թև, որը ոչ պակաս մեծ ազդեցություն ունի հատկապես զինվորականության շրջանում։ Եվ հենց այս համատեքստում էլ ծավալվում են քննարկումներ, թե ով պետք է Ադրբեջանի հետ խոսի Արցախի անունից։ Ռուբեն Վարդանյանն ինքնաառաջադրվողներից  մեկն էր, սակայն ստացավ Ալիևի կտրուկ մերժումը՝ «ռուսական էմիսար» հայտնի ձևակերպումով։  Ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Վիտալի Բալասանյանի մասով Արցախում կան հստակ վերապահումներ։ Արցախի ընդդիմադիր շրջանակները մասնավորապես նշում են, որ կա վտանգ, որ բանակցություն ասվածը տեղի չի ունենա միջազգային երաշխիքներով, այլ վիտալիբալասանյանները կարող են որոշել բանակցություններ վարել Ադրբեջանի կազարմաներում։

Ռուբեն Վարդանյանին լայն լիազորություններով օժտելուց հետո ինչքանով Արցախի քաղաքական կյանքում նշանակալի դերակատարություն կունենա Արայիկ Հարությունյանը՝ դա էլ հարցի մյուս կողմն է։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը պարտադիր է համարում, որ բանակցությունների համար միջազգային երաշխիքներ լինեն և միջազգային ձևաչափ ստեղծվի․ «Իհարկե սա նույնիսկ  հնարավոր չէ պատկերացնել որպես Ադրբեջանի ներքին հարց։ Անշուշտ Ադրբեջանը դա կուզեր, բայց հայկական կողմը՝ առաջին հերթին Արցախը, անկախ նրանից՝ կլինի դա Վիտալի Բալասանյանը, թե Ռուբեն Վարդանյանը, թե նախագահ Արայիկ Հարությունյանի թևը՝ չեն հղել ազդակներ, որոնք իրենք պատրաստ են բանակցություններ վարել որպես  Ադրբեջանի ներքին տարածությունում գտնվող հարց։ Այսինքն՝ այս հարցն այնուամենայնիվ պետք է  միջազգային ձևաչափով տեղի ունենա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև չի կարծում, թե բանակցողի հարցն Արցախում մեծ նշանակություն կունենա, որոշումը կկայացվի  բոլորի կողմից միաժամանակ, որից հետո բանակցողը կգնա ու կներկայացնի ընդհանուր մոտեցումը․ «Այդ որոշման մեջ իհարկե մասնակցություն կունենա ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Բայց մյուս կողմից էլ չին կարելի հաշվի չառնել, որ կան նաև խաչվող շահեր և այդ խաչվող շահերի առանցքում  կարող են լինել միտումներ, որոնք դուրս կլինեն ընդհանուր տրամաբանությունից։ Մասնավորապես մենք գիտենք, որ Ռուբեն Վարդանյանը գործուղվել է Ռուսաստանի կողմից և ստացվում է այնպես, որ նա ռուսական շահերն է այնտեղ առաջ տանում։ Վերջին հարցազրույցում մենք դա ակնհայտորեն տեսանք։ Մյուս կողմից կա Վիտալի Բալասանյանի  թևը, որը մի փոքր ավելի անհասկանալի շահեր ունի և այստեղ կարող են լինել խնդիրներ, որոնք կխանգարեն իմ նշած տրամաբանությանը։ Այսինքն՝ կան նաև այլընտրանքային զարգացումներ, որոնց հավանականությունը ես այդուհանդերձ ավելի փոքր եմ գնահատում»։

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Արցախում այսօր մեկ միասնական էլիտա չկա և դա խնդիր է առաջին հերթին Արցախի արտաքին աշխարհի հետ հարաբերվելու իմաստով․ «Բայց մյուս կողմից էլ կարծես թե բոլոր քաղաքական ուժերն ու թևերը համաձայն են մի կարևոր մտքի հետ, որ իրենց անվտանգության ապահովողն այս պահին Ռուսաստանն է  և նրանք դուրս չեն գալիս ռուսական ազդեցության միանշանակությունից։Կարելի է ասել, որ թևերից մեկը մյուսի նկատմամբ այս առումով լուրջ հակազդեցություն կամ «հեղաշրջում» անելու հավակնություններ չունի, ինչը նշանակում է, որ ներքին լուրջ գործընթացներ այս պահին սպասել պետք չէ»։

Նրա խոսքերով՝ Հայաստանի հիմնական խնդիրը Արցախ-Հայաստան հակադրության մեջ կարող է լինել, եթե փորձ արվի Արցախի միջոցով Հայաստանի նկատմամբ հակասական տրամադրություններ ձևավորել, ինչի առաջին  ազդանշաններ արդեն կան․ «Առաջին օրինակը հենց Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն է, որտեղ նշվում է, որ Արցախը երբեք չի ցանկանա լինել Հայաստանի մաս։ Սա ակնհայտորեն տարաբաժանում է հայության հիմնական նպատակներից, երազանքներից, իդեալներից՝ ինչպես էլ մենք դրանք անվանենք։Սա իհարկե Հայաստանի համար խնդիր է՝ Արցախի ու Հայաստանի հայության միջև անջրպետ դնելու իմաստով։ Բայց կոնկրետ Արցախի խնդրի հետ կապված, ես չեմ  կարծում, որ կարող է այստեղ խնդիր առաջնալ։ Արցախի խնդիրներ, առաջին հերթին, հենց Արցախում բնակվող հայերի խնդիրն է։ Եվ եթե այստեղ կա կոնսենսուս հիմնական թևերի միջև և այս թևերը լեգիտիմ են՝ ներկայացնելու Արցախի ժողովրդին, ապա այստեղ Հայաստանը որևէ անելիք չունի։Նույնիսկ եթե Արցախի ժողովուրդը կցանկանա ապրել մեկ այլ պետության շրջանակներում (չնշենք որ պետության), ապա Հայաստանի գործը միայն աջակցելն է, որ իրենք կարողանան իրենց ցանկությունն իրականություն դարձնել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում