Հնդկաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար պետք է լինի առաջնահերթություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արաբագետ, Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերութունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը:
Փաշայանի խոսքով` հայ-հնդկական հարաբերությունները խորացնելու հեռանկարը մեծ է, գործակցությունը բազմաշերտ. «Հնդկաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է և պայմանավորված է մի շարք գործոններով: Բոլոր հիմքերը կան, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցությունը խորացնեն: Անվտանգային բաղադրիչի ներառումը նոր որակի հասցրեց հայ-հնդկական համագործակցությունը»: