
Կայացան ԱԱ-2022-ի А խմբի վերջին տուրի հանդիպումները։
Նիդերլանդների հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Քաթարի ընտրանուն։ Գոլի հեղինակ են դարձել Գակպոն և Դե Յոնգը։
Զուգահեռաբար Սենեգալի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Էկվադորի ընտրանուն։ 11-մետրանոցից գոլի հեղինակ է դարձել Սարրը, ապա հաշիվը հավասարեցրել է Կաիսեդոն։ Սենելգալցիներին հաղթանակ է պարգևել Կուլիբալին։
Այսպիսով, Նիդերլանդների հավաքականը 7 միավորով զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։ 6 միավորով Սենեգալի հավաքականը 2-րդ տեղով նույնպես դուրս է գալիս փլեյ-օֆֆ։ 3 միավոր ունեցող Էկվադորի ընտրանին և միավոր չվաստակած Քաթարի հավաքականը լքում են պայքարը։