Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Մինչև դատական համակարգը չմաքրվի անբարեխիղճ դատավորներից, որևէ փոփոխություն արդյունք չի ունենալու. մաքրելու մի գործիք կա՝ վեթինգը

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում տեղի ունեցավ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների համատեղ աշխատաժողովի առաջին փուլը, որին մասնակցում էր հակակոռուպցիոն և քրեական մասնագիտացմամբ 120 դատավոր, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում առաջնահերթ քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ: Քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր: Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, առանձին դատավորների կարողությունների զարգացմանն ու որպես այդ ամենի արդյունք` դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:

Աշխատաժողովին ներկա արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ՝ Արուսյակ Ջուլհակյանը և Լիլիթ Մինասյանն ու ԲԴԽ-ի միջազգային գործընկերները մասնակցել են այն քննարկումներին, որտեղ վեր են հանվել հրատապ լուծում պահանջող մի շարք օրենսդրական խնդիրներ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորրի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երբեք ուշացած չեն այս քայլերը, քանի դեռ Հայաստանի դատական համակարգը գտնվում է այն անմխիթար վիճակում, որում կա, երբ Մնացական Մարտիրոսյանի նման անձին, կարող են երաշխավորել և նույնիսկ առաջադրել հակակոռուպցիոն դատարանի դատավոր. «Ինձ հայտնի չէ, թե ինչ քայլեր են մշակվում, ծանոթանալուց հետո կարող ենք եզրակացության գալ, թե արդյոք իրապես դրանք այն քայլերն են, որոնք կարող են փոխել վիճակը։ Մինչև դատական համակարգը չմաքրվի անբարեխիղճ դատավորներից, նման որևէ փոփոխություն արդյունք չի ունենալու։ Իսկ քայլերը, որոնք ուղղված կլինեն այն մաքրելու գործընթացին, ողջունելի կլինեն: Բայց ես գիտեմ մաքրելու մեկ գործիք, դա վեթինգն է, իսկ այն չի իրականացվել, և ԱԱԾ-ն շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա: Պետք է հարցնել որոշում կայացնողներին, թե ինչու չի իրականացվել վեթինգ: Պատրվակներ էին բերում, թե սահմանադրական կարգավորումներով սսահմանափակումներ կան, բայց կարելի էր փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, եթե լիներ կամք և ցանկություն»,-ասաց նա:

Սաքունցը հիշեցրեց, որ ՍԴ կազմը փոխելու հարցում իշխանությունը որքան ջանք գործադրեց, իսկ ահա վեթինգ իրականացնելու հարցում նման ջանք հանրությունը չտեսավ. «Ոչ թե պետք է պատճառաբանել, թե բա Սահմանադրությունը թույլ չի տալիս, այլ համարժեք ջանք գործադրել: Մաքուր դատական համակարգ պետք է ունենաս, պետք է բարեվարք դատավորներ ունենաս, որպեսզի քո հետագա գործիքակազմը, ինչ էլ ներդնես, արդյունք ունենա: Սա խոսում է այն մասին, որ դատական համակարգը մաքուր չի»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Անդրադառնալով պնդումներին, թե իշխանության կատարածք քայլերի արդյունքում կբարձրանա դատական իշխանության հեղինակությունը, Սաքունցն ասաց. «Կլինի կտեսնենք, թե արդյոք դա միտված է հեղինակության բարձրացմանը, թե ոչ։ Դատական համակարգում որոշիչ ազդեցություն ունեն կոռուպցիոն շահերով խմբավորումները, ինչպես նաև դատական իշխանության վրա ուղղակի ազդեցություն ունի ԱԱԾ-ն որպես գործադիր իշխանության գործիք, ինչն էլ ամենամեծ խնդիրն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում