2023 թվականից Սևանա լճում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն: Ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության, ոստիկանության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՄԱԿ-ի գործընկերների հետ։ Ուսումնառությունից հետո պարեկային ծառայությունը կհամալրվի համապատասխան հմտություններով օժտված մասնագետներով, որոնք էլ Սևանա լճում կիրականացնեն ջրային պարեկություն: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հետ: