Ռուբեն Վարդանյանի մեսիջները ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության (ԺԴՀԿ) ղեկավար Սուրեն Պետրոսյանը:
Ըստ նրա` այն պետությունը, որին ուղղված էր Ռուբեն Վարդանյանի մեսիջը, նրանք էմոցիոնալ կատեգորիաներով չեն առաջնորդվում. «Քաղաքական մտքի ճգնաժամ է, երբ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելը ներկայացվում է զոհաբերություն: Ռուբեն Վարդանյանի խոսույթը որևէ մեկին հետաքրքիր չէ»:
Պետրոսյանի խոսքով` Ռուբեն Վարդանյանի և իշխանության որդեգրած արժեքների մեջ որևէ տարբերություն չկա: