Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Փաստաբանները շատ ուրախ են, որ Դավիթ Բալայանը առաջին ատյանի դատարանից Վերաքննիչ չի գնացել

Երևանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել է Վերաքննիչ դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնի համար իր թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելու առաջարկը։

Նրա ծառայողական առաջխաղացման կարգով առաջարկվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը, սակայն Բալայանը այն մերժել է՝ պատճառաբանությամբ, որ եթե ինքն էլ գնա Վերաքննիչ, ապա առաջին ատյանի դատարանի աշխատանքը կխաթարվի, քանի որ 2 դատավոր արդեն գնացել է Վերաքննիչ, իսկ Մնացական Մարտիրոսյանին էլ պատրաստվում են Հակակոռուպցիոն դատարան տեղափոխել, և նրանց վարույթում գտնվող գործերը պետք է բաշխվեն մյուս դատավորների միջև:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մենք շատ ուրախ ենք, որ Դավիթ Բալայանը առաջին ատյանի դատարանից վերաքննիչ չի գնացել: Դա փաստաբանների կարծիքն է: Որովհետև ինքն արդար դատավոր է, իր համար կանոնը օրենքն ու արդարությունն են: Երևի ինքն ավելի շատ է մտահոգված առաջին ատյանի դատարանի աշխատանքով, քան ԲԴԽ-ն»:

Անդրադառնալով դատավորների տեղափոխություններին, և հարցին, թե արդյոք սրանք իշխանության խոստացած բարեփոխումների շրջանակում են, փաստաբանը պատասխանեց. «Ես այս 4,5 տարվա մեջ բարեփոխում չեմ տեսնում: Այս կամ այն դատավորին նկատողություն տալը, կամ 1-2 հոգու գործից հանելը ոչ բարեփոխում է, ոչ էլ՝ վեթինգ: Եթե իրենք ուզում են դրանով հասարակությանը խաբել, իրենք սխալվում են: Հասարակությունը այլ բան է ակնկալում: Մենք բարեփոխում չենք տեսնում, այդ թվում ԲԴԽ-ի այսօրվա կազմը մեզ դուր չի գալիս: Օրենքով սահմանվում է, որ ԲԴԽ-ի կեսը դատավորներ են, մյուս կեսը՝ հարգանքի արժանացած գիտնականներ: Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ այդ գիտնականներին ինչ-որ մեկը ճանաչո՞ւմ է: Հիմա ԲԴԽ-ի գիտնական անդամներին, այդ թվում նախագահին, որևէ մեկը հարգո՞ւմ է, ճանաչո՞ւմ է»:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ իշխանությունը բարեփոխում իրականացնելու ցանկություն չունի՞, Սիրունյանն արձագանքեց. «Չգիտեմ, վարչապետին հարցրու, թող ինքը պատասխանի, թե 4,5 տարում ինչու դատական համակարգում բարեփոխումները չեն իրականացվում: Դատական կորպուսի առողջ ուժերը, որոնք քիչ չեն, իրենք են ցանկանում, որ այդ մաքրումը, վեթինգը արվի, վերջանա, թեման փակենք, անցնենք առաջ, իրականացնենք արդարադատություն ու պետություն կառուցենք: 4,5 տարվա մեջ ի՞նչ եք արել, ոչ մի բան:

Այս 4,5 տարվա իբր բարեփոխումների արդյունքում Սահմանադրական դատաարանի դատավոր նշանակվեց Արման Դիլանյանը՝ իդեալական մաքուր տղա: Ես իրեն ճանաչում եմ 45 տարի, ուրիշ ի՞նչ եք արել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում