Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Եվրոպան պաշտպանական արդյունաբերության համար նյութերի դեֆիցիտ ունի. Euractiv

Եվրոպական մի շարք երկրներ պաշտպանական արդյունաբերության համար անհրաժեշտ նյութերի պակաս ունեն: Նյութերի, էներգիայի գնի թանկացումը և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից կախվածությունը կարող են սահմանափակել եվրոպական պաշտպանական արդյունաբերության վերածնունդը, զգուշացնում են ոլորտի ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում է Euractiv հրատարակությանը:

ԵՄ անդամ երկրները խոշոր ներդրումներ են անում իրենց պաշտպանական արդյունաբերություններում՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների: Այնուամենայնիվ, որոշ կարևորագույն նյութերի գները և հասանելիությունը բարդացնում են այդ գործընթացը:

«Հումքի մեծ մասը, որն անհրաժեշտ Է ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար, ԵՄ-ի երկրներում չեն արդյունահանում կամ արդյունահանում են նվազագույն չափով»,-հրատարակությունը մեջբերում Է Չեխիայի զենքի և պաշտպանական արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Իրժի Հինեկի խոսքը: Հինեկը նաև նշել Է փաթեթավորման նյութերի, քիմիկատների, ցելյուլոզայի և սինթետիկ կաուչուկի անբավարարության մասին: «Այդքան պահանջված զրահաբաճկոնները չԷին կարող արտադրվել այստեղ, եթե նյութերը չներմուծվեին Ասիայից, հիմնականում՝ Չինաստանից: Որոշ արտադրողներ արտադրությունը տեղափոխել են հենց այնտեղ», – ասել է Հինեկը՝ հավելելով, որ իրավիճակին լուծում գտնելու համար որևէ ջանք չի տեսնում:

Ինչպես նշում Է հրատարակությունը, խնդիրը խորացնում Է նյութերի արժեքի աճը: Նշվում Է, որ պաշտպանության ոլորտի եվրոպական առաջատարներից մեկը՝ Իտալիան, արդեն բախվել Է բարձր գների ցավալի հետևանքներին: Եթե երկիրը նախկինում որոշ նյութեր, օրինակ՝ ալյումին, պլատին, պալադիում և ռոդիում ներմուծում էր Ռուսաստանից, ապա այժմ ստիպված է այլընտրանքային մատակարարներ գտնել:

Euractiv-ի տեղեկատվության համաձայն, դեռ մինչև Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների սկսվելը Ֆրանսիան բախվում էր միկրոսխեմաների և կիսահաղորդիչների անբավարարության խնդրին, ինչը խանգարում Է սպառազինությունների արտադրությանը: Հունաստանն իր հերթին հազվագյուտ հողային տարրերի կարիք ունի, գրում Է հրատարակությունը: Մյուս կողմից, Բուլղարիան և Իսպանիան այս առումով խնդիրների չեն բախվում:

Գերմանական խոշորագույն զենք արտադրող Rheinmetall ընկերության խոսնակը Euroactiv-ին հայտնել է, որ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել և ձեռք է բերել ալյումինի, պլաստիկի մեծ պաշար, ինչպես նաև կիսահաղորդիչներ և էլեկտրոնային բաղադրամասեր, հետևաբար իրենց մոտ մատակարարումների հետ կապված խնդիրներ կառաջանան միջնաժամկետ հեռանկարում: Հրատարակությունը նշում է, որ ռազմավարական և անվտանգության նկատառումներից ելնելով՝ եվրոպական պաշտպանական արդյունաբերությանն անհրաժեշտ նյութերի դեֆիցիտի և այլ մանրամասների մասին այլևս ոչ մի մանրամասն չի հաղորդվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում