Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սպանության հովանավորչությունը անբարոյականություն է. Զինդատախազ

Եթե կա հանցագործություն, ուրեմն մենք ունենք կարգապահության ցածր մակարդակ: Սա փաստ է՝ անկախ նրանից դա կլինի «Եղնիկներում» կամ որևէ այլ զորամասում, որովհետև միայն կարգապահության բարձր մակարդակի երաշխավորվածության արդյունքում մենք կարող ենք բացառել կամ առնվազն նվազեցնել հանցավոր վարքագծի դրսևորումները զինված ուժերում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:


Հիշեցնենք, որ 9 ամիս առաջ ԼՂՀ «Եղնիկներ» զորամաս զորակոչված զինծառայող Աղասի Աբրահամյանը օգոստոսի 26-ին դաժանաբար սպանվել է: Մինչ այդ նա արտագնա աշխատանքի էր մեկնել հորեղբոր մոտ՝ Ռուսաստանի Դաշնություն և ինն ամիս առաջ վերադարձել էր հայկական բանակում ծառայելու համար: Հորեղբայրը պնդել էր չգնալ, մնալ աշխատելու և ընտանիքն էլ տեղափոխել, սակայն Աղասին համառել էր, որ իսկական տղամարդը պետք է ծառայի բանակում: Աղասի Աբրահամյանի սպանության և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցեց զինդատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով ներկա պահին գտնվում է ԼՂՀում և փորձում անձամբ ճշտել սպանության մանրամասները:


Պարոն Կոստանյան, Դուք գտնվում եք ԼՂՀում՝ կատարվածի մանրամասները ճշտելու նպատակով: Այս պահին ի՞նչ նոր մանրամասներ կարող եք հաղորդել: Եվ որպես զինդատախազ՝ Ձեր գնահատականը կատարվածի վերաբերյալ:


Դեպքի առնչությամբ ես կարող եմ ասել, որ դա մեծ դժբախտություն է և մեծ ցավ բոլորիս համար, որովհետև մեր զինվորին արդյունքում սպանել են: Հետևաբար` ես և քննչական ծառայության պետը անմիջապես մեկնեցինք դեպքի վայր: Քննչական օպերատիվ խումբը ամբողջ ծավալով աշխատում է, այդ թվում և դեպքի վայրում: Ծանոթանում ենք և՛ իրավիճակին, և՛ իրադրությանը, ինչպես նաև զրուցում դեպքի հնարավոր ականատեսների հետ: Անձամբ խոսում, քննարկում ենք՝ պատկերը հասկանալու համար: Այս պահի դրությամբ ձեռք բերված նյութերը խոսում են այն մասին, որ այնուամենայնիվ դեպքի ամբողջ նկարագիրը դեռ չգիտենք, բայց պարզելով՝ գնում ենք դրվագ առ դրվագ, և կարծում եմ, որ կարճ ժամանակ անց մենք կունենանք հանցագործության ամբողջ պատկերը: Վստահաբար ասում եմ, որ բոլոր մեղավորները ծայրահեղ պատասխանատվության են ենթարկվելու այդ հանցագործության և ոճրագործության համար:


Ներկա պահին ձեռքի տակ եղած փաստերը վկայո՞ւմ են, որ կատարվածը սպանություն է:


Ես ասեմ, որ քրեական գործը հարուցվել է 112-րդ հոդվածով: Այսինքն` դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել, որը առաջացրել է զինվորի մահը: Ընդամենը նկատի ունենալով, որ ոչ թե տեղում անձը սպանվել է կամ տեղում է մահացել, այլ նրան այնպիսի մարմնական վնասվածքներ են հասցրել, որ տեղում առաջացրել են անձի մահը: Սա ամենևին էլ չի նշանակում, որ քննության որևէ փուլում որակումը կարող է փոխվել, այդ թվում՝ սպանության կամ որևէ այլ հոդվածով: Եթե մենք ընդամենը ելակետային տվյալները նկատի ունենալով, դեպքին առնչվող տեղեկատվությունը հիմք ընդունելով՝ որակել ենք այդ հոդվածով, այս քննությունը, բնականաբար, ավելի հստակություն կմտցնի յուրաքանչյուր մեղավորի հայտնաբերման արդյունքում, յուրաքանչյուրի գործողությունները գնահատելու արդյունքում արդեն կպահանջվեն կոնկրետ եզրակացություն և կոնկրետ մեղադրանք առաջադրելու միջոցով դրա պատասխանատվությունը:


Այն բժիշկը, ով հայտարարել էր, թե տղան էպիլեպտիկ հիվանդությամբ է տառապել և անկողնուց է վայր ընկել, ներկա պահին ձերբակալվա՞ծ է, նա պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ:


Չէ՛, դրանք բոլորը ընդամենը զրույցներ են եղել, որովհետև տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ կարող են տալ: Մեկը կարող է ասել՝ անկողնուց է ընկել, մյուսը կարող է ասեր՝ հիվանդ էր, երրորդը կարող էր ասել՝ այս ձևով են սպանել, չորրորդն էլ՝ մեկ այլ տարբերակ ներկայացնի: Այսինքն` մենք բամբասանքի մակարդակով չենք խոսում և դատողություններ անում, բայց բոլոր հանգամանքները` բոլորը ստուգվում են, և դեպքին առնչվող ցանկացած անձ համապատասխանաբար իր ցուցմունքներով կտա համապատասխան ինֆորմացիաներ: Չգիտեմ՝ ով է այդ ինֆորմացիան տարածել, բայց համենայնդեպս անկողնուց ընկնելու ապացույց մենք չունենք: Ես ուզում եմ, որ նաև նկատի ունենաք, որ յուրաքանչյուր մարդ անձնական կարծիքը հայտնելու և գնահատական տալու իրավունք ունի: Բայց դա չի նշանակում, որ այդ անձի ինֆորմացիան կամ գնահատականը արդեն փաստ է և այդպես է եղել, կամ նախաքննության մարմինը այս կամ այն կարծիքին անմիջապես գնահատական է տալիս դրական իմաստով: Դրանք ընդամենը ինֆորմացիաներ են:


Վերջին դաժան և դժբախտ դեպքը «Եղնիկներում» տեղի ունեցող առաջին դեպքը չէր: Կարելի՞ է ասել, որ տվյալ զորամասում կարգապահության առումով բարձիթողի վիճակ է:


Գիտեք ինչ, ցանկացած դեպքում, երբ կա հանցագործություն և հատկապես նման ոճրագործություն` ծեծելու արդյունքում մարդու սպանություն, սա արդեն խոսում է կարգապահության ցածր մակարդակի մասին: Այսինքն՝ եթե կա հանցագործություն, ուրեմն մենք ունենք կարգապահության ցածր մակարդակ: Սա փաստ է՝ անկախ նրանից դա կլինի «Եղնիկներում» կամ որևէ այլ զորամասում, որովհետև միայն կարգապահության բարձր մակարդակի երաշխավորվածության արդյունքում մենք կարող ենք բացառել կամ առնվազն նվազեցնել հանցավոր վարքագծի դրսևորումները զինված ուժերում: Հետևաբար, եթե հանցավոր վարքագծի դրսևորումներ կան զինված ուժերում, ուրեմն կարգապահությունը պատշաճ մակարդակի չի:


Ստեղծված իրավիճակին որքանո՞վ է նպաստում այն հանգամանքը, որ զորամասի պաշտոնյան հովանավորվում է մեկ այլ՝ ավելի բարձր պաշտոնյայի կողմից: Որքա՞ն է շարունակվելու նման իրավիճակը:


Ես մեկը մյուսի հետ չէի կապի՝ առնվազն մեկ պատճառով. հովանավորչությունը՝ անկախ դրա դրսևորման եղանակից, ինքը արդեն իսկ պատժելի և արդեն իսկ մեզ համար խոցելի է դարձնում ցանկացած երևույթ, և դրանով իսկ պայմանավորված՝ մենք որևէ կերպ, որևէ ձևով քննարկման առարկա չենք դարձնում, թե այդ հովանավորչությունը մեզ կարող է խոչընդոտել կամ խոչընդոտում է, թե ոչ: Ոչ մի խոչընդոտ չի կարող լինել: Եվ հովանավորչություն լինի, թե չլինի, ինչը ես նաև չեմ բացառում երբեք, բայց նման տիպի գործերում սպանության հարցերով հովանավորչությունը դա ոչ միայն հանցագործություն է, այլև անբարոյականություն է: Այս պահի դրությամբ ես նման կանխավարկածներով առաջ չեմ շարժվում, որովհետև այս տիպի գործերով որևէ մեկը չի կարող հովանավորել հանցագործին, մարդասպանին:


Կան տասնյակից անցնող սպանված զինծառայողների ծնողներ, ովքեր պայքարում են, որ իրենց երեխաների սպանության իրական բացահայտումը տեղի ունենա ու մինչ օրս դրական արդյունքի չեն հասել: Տվյալ գործով սպասե՞նք դրական արդյունքների՝ սպանության բացահայտման առումով, մեղավորները ըստ արժանվույնս կպատժվե՞ն:


Նախորդ գործերի առումով կան գործեր, որոնք մինչ օրս դեռևս քննվում են: Այսինքն` տարիներ առաջ կատարված սպանության մասով դեռևս քննվում են: Կան նաև գործեր, որոնց մեղավորները հայտնաբերվել և պատժվել են: Այստեղ այլ հարց է, որ տուժողի իրավահաջորդները բավարարվածություն չունեն այդ անձանց շրջանակով կամ մեղավորների այդ շրջանակով, ովքեր հայտնաբերվել և պատասխանատվության են ենթարկվել: Ստեղծված իրավիճակը մենք երկու մասի պետք է բաժանենք՝ գործեր, որոնք դեռ չեն բացահայտվել, գործեր, որոնք բացահայտվել են, բայց տուժողների իրավահաջորդների համար բավարարվածության զգացումը չի առաջացել: Այն գործերը, որոնք դեռևս բացահայտված չեն, քննությունը ընթանում է ամբողջ ծավալով, և կապ չունի հանցագործության վաղեմությունը, նույն ոգով քննությունը շարունակվում է, և արդյունքները, կարծում եմ, որոշ դեպքերում շոշափելի են, որոշ դեպքերում՝ դեռևս ոչ: Ինչ վերաբերում է այս գործին և ցանկացած նմանատիպ գործերին՝ իհարկե մենք ամեն ինչ, ամեն ինչ բացարձակ իմաստով անելու ենք մեղավորներին հայտնաբերելու, հանցագործությունը բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Ես կարծում եմ, որ որևէ մեկը լուրջ չի վերաբերվի նրան, երբ զինվորական դատախազը կամ որևէ այլ պաշտոնյա երաշխավորի, որ այսքան ժամկետում սա կբացահայտվի կամ այսքան ժամկետում այսքան մեղավորներ կհայտնվեն: Որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, քանի որ դա արդեն կլինի անլուրջ:


Ստացվում է, որ չի էլ գա մի օր, երբ ստեղծված իրավիճակին վերջակետ կդրվի:

Գիտեք ինչ, ստեղծված իրավիճակը ինքը ավելի կոմպլեքս գործողության անհրաժեշտություն է պահանջում: Միայն անձանց պատժելը, պատասխանատվության ենթարկելը, պատժի խստությունը դեռևս բավարար չեն ամբողջությամբ հանցավորությունը բացառելու համար: Ոչ միայն մեզ մոտ, այլ ցանկացած երկրում և հատկապես զինված ուժերում կան հանցավորության դրսևորումներ: Մեր խնդիրն է վերցնել հանցավոր վարքագծի բոլոր հնարավոր մոտիվացիաները: Մեր խնդիրը դա է: Մեր խնդիրը նա է, որ մենք ստեղծենք այնպիսի մի միջավայր, պայմաններ, որ հանցավոր վարքագիծը չունենա գեներացիա: Այդ տեսակետից ես տեսնում եմ, որ ոչ միայն մենք, այլև ՊՆի կողմից ևս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ընդհանրապես զորքերում զինծառայողների մոտ բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու, նրանց դաստիարակչական մոտեցումները ձևափոխելու հարցում: Միաժամանակ, նկատի պետք է ունենալ, որ այսպիսի կոմպլեքս միջոցառումները չեն կարող լինել կարճաժամկետ և էպիզոդիկ: Այսինքն` դու կարող ես ունենալ կարճաժամկետ հաջողություն, բայց դու պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկես, որ դրանք երկարաժամեկտ համակարգային փոփոխությունների արդյունքում միայն հանգեցնեն կարգապահության հաստատմանն ու հետևաբար նաև մարտունակության բարձրացմանը զորքերում: Այս տեսակետից ես կարծում եմ՝ միջոցներ ձեռնարկվում են և՛ ՊՆի կողմից, և՛ ԿԳի կողմից: Սա իսկապես համալիր կոմպլեքս է՝ սկսած փողոցից , ընտանիքից, դպրոցից, համալսարանից մինչև զինված ուժեր: Ունենք, այնուամենայնիվ, այն կարծիքը, որ զինված ուժերը մեր հասարակության հայելին են, և որևէ մեկը չի կարող ասել, որ կլինի հասարակություն, որտեղ կա հանցագործություն և չի լինի հանցագործություն զինված ուժերում նման դեպքերում: Եթե հասարակությունում հանցավոր վարքագիծը դեռևս ունի դրսևորում, դա ուղղակիորեն փոխանցվում է նաև զինված ուժերին: Այդ տեսակետից ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, և մենք բոլոր միջոցներն ուղղում ենք կրթական, ուսումնական, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխմանը զինված ուժերում, ինչը երկարաժամկետ առումով հանգեցնելու է արդյունքի: Ընդ որում՝ ամենակարևորը, գիտեք, այդ բոլոր միջոցառումները բացարձակ արժեքներ չեն, այդ միջոցառումների իրականացման արդյունքում ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, որոնք այդ միջոցառումները ձևափոխելու ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտություն են առաջացնում: Այս տեսակետից այս փոփոխությունները և այդ միջոցառումները դինամիկ գործընթացներ են, և չենք կարող ասել՝ վերջ, 10 օրից վերջ, է՛լ երբեք հանցավորություն կամ հանցագործություն չի լինի զորքերում: Ոչ ոք նման բան չի կարող ասել, հակառակ դեպքում դա զավեշտի կվերածվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում