Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՖԻՖԱ-ի արձագանքը․ Տարվա սկանդալային հանդիպումը կկայանա այսօր

Կատարում շարունակվող աշխարհի առաջնությունում այսօր կկայանա ամենասկզբունքային և սպասված հանդիպումներից մեկը։ B խմբում Իրանի ազգային թիմը կմրցի ԱՄՆ-ի հետ։ Այս պահին խմբի առաջատարն Անգլիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր։ Երկրորդ տեղում գնտվող Իրանը վաստակել է 3, իսկ ԱՄՆ-ը՝ 2 միավոր։ Մրցաշարային աղյուսակը մեկ միավորով եզրափակում է Ուելսը։ Հիշեցնենք, որ առաջին տուրում Իրանը 2։6 հաշվով զիջել էր Անգլիային, իսկ երկրորդ տուրում, դրամատիկ պայքարում 2։0 հաշվով առավելության էր հասել Ուելսի նկատմամբ։ ԱՄՆ-ի հավաքականն առաջին տուրում Ուելսի հետ 1։1 խաղալուց հետո երկրորդ տուրում 0։0 էր խաղացել Անգլիայի հետ։ 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար ամերիկացիներին այսօր միայն ու միայն հաղթանակ է պետք, իսկ Իրանին խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար բվավարարի նույնիսկ ոչ-ոքին։ Այսօր զուգահեռաբար կայանալու է նաև ԱՄՆ-Ուելս հանդիպումը։ Հավանականությունը շատ քիչ է, որ աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից Անգլիան այսօր կպարտվի Ուելսին։ Ուստի, ոչ-ոքի խաղալու դեպքում Իրանը պատմության մեջ առաջին անգամ դուրս կգա աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Ի դեպ, Ուելսի դեմ մրցավեճում Իրանը միայն երրորդ հաղթանակն էր տարել աշխարհի առաջնություններում։ Նախկինում Իրանը հաղթել էր ԱՄՆ-ին (1998թ. ԱԱ՝ 2:1) և Մարոկկոյին (2018թ.՝ 1:0):

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունից հետո ոչ միայն ֆուտբոլային աշխարհը խոսեց այն մասին, որ Իրանը ենթախմբում Արևմուտքի վառ ներկյացուցիչ երկրների հավաքականների օղակում է։ Խոսվում էր նաև, որ ԱՄՆ-Իրան հանդիպումը քաղաքական տեսանկյունից լինելու է տարվա դիմակայությունը։ Այո, Իրանը մեկնարկային խաղում ջախջախիչ պարտություն կրեց Անգլիայից, բայց․․․։ Ոմանք շտապեցին աշխարհի առաջնությունից ճանապարհել Իրանին, բայց հարևան երկրի հավաքականը դրսևորելով երկաթյա կամք արժանի հաղթանակ տարավ երկրորդ տուրում։ Ձեռնոց նետելով Արևմուտքին իրանցիները այսօր կարող են պայքարից դուրս մղել նշված օղակի հավաքականներից երկուսին։ 1998 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Իրանի և ԱՄՆ-ի հավաքականները ընդգրկված էին F խմբում Հարավսլավիայի և Գերմանիայի հետ միասին։ Երկրորդ տուրում Իրանը լարված պայքարում 2։1 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ին։ Սա հանդսիանում է Իրանի հավաքականի պատմության ամենակարևոր և հիշարժան հաղթանակը։Ի տարբերություն 1998 թվականի աշխարհի առաջնության Իրան-ԱՄՆ հանդիպումը խիստ կարևոր է ոչ միայն քաղաքական տեսանկյունից։ Մասնավորապես, եթե Ֆրանսիայում Իրանը և ԱՄՆ-ը չունեին հնարավորություն ենթախմբի արգելքը հաղթահարելու, ապա հիմա երկու հավաքականներն էլ կարող ենք հայտվել 1/8-րդ եզրափակչում։ Ավելին, այսօր տեղի կունենա Իրանի պատմության կարևորագույն և ամենասկզբունքային ֆուտբոլային հանդիպումը։ Եվ ահա կարևորագույն խաղից առաջ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ, ՖԻՖԱ-ից պահանջելով խիստ պատժամիջոց կիրառել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։ Մասնավորապես Իրանի ֆուտբոլային գերատեսչությունը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտե, որում պահանջել է որակազրկել ամերիկյան թիմին՝ Իրանի Իսլամական Հանրապետության արժանապատվությունը նվաստացնելու համար համար։«ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ցանկացած անձ կամ մարդկանց խումբ, որը վիրավորում է երկրի արժանապատվությունը կամ ամբողջականությունը, պետք է որակազրկվի առնվազն 10 խաղով կամ որոշակի ժամկետով»,- ասվում է հայտարարության մեջ։ Նախօրին ԱՄՆ-ի ազգային հավաքականի սոցցանցերերի էջերում հայտնվել էր աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Ամերիկացիների հրապարակած լուսանկարներում Իրանի դրոշի վրա Իսլամական Հանրապետության զինանշան չի եղել։ Պատկերված է եղել միայն միայն կանաչ, սպիտակ և կարմիր գծեր։ ԱՄՆ թիմը բացատրել է, որ դրոշի նման պատկեր են տեղադրել՝ ի պաշտպանություն կանանց, որոնք պայքարում են մարդու հիմնական իրավունքների համար։ Փաստորեն այսօրվա խաղը քաղաքական երանգավորում ունենալուց զատ հայտնվել է սկանդալի կիզակետում։ Կարծում ենք պարզ է, որ ՖԻՖԱ-ն չի գնա կտրուկ որոման և չի որակազրկի ԱՄՆ-ին։ ՖԻՖԱ-ն ուղղակի չի մեկնաբանել Իրանի բողքը, ուստի սկանդալային խաղաը կկայանա։

Իրանի հավաքականի ֆուտբոլիստները իրենց հերթին պատրաստվում է ճակատամարտել կանաչ դաշտում։ Կատարի իշխանություններն աննախադեպ անվտանգության միջոցներ են ներդնելու այսօվա խաղում հնարավոր միջադեպերից զերծ մնալու համար։ Իրան-ԱՄՆ և Ուելս-Անգլիա հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով 23-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում