Thursday, 09 02 2023
Բնակարանների վարձակալության գործարքները նվազել են. ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
ՌԴ-ում աշխատուժի կարիք կա․ շատերը հեռացել են երկրից. ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում
Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին բուք է, Լարսը փակ է
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Հայաստանի տնտեսությունը «պոկվել» է քաղաքականությունից
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անցակետ բացել․ վերլուծաբան
Ռուսաստանի բյուջեում ռեկորդային անցք է գոյացել
01:00
Չարլզ 3-րդն ընդունել է Վլադիմիր Զելենսկիին
Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն
Սեյրան Օհանյանն այլևս անձեռնմխելի չէ․ Փաշինյանը` ԱԺ-ում
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լոռիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Երևանցու տան խուզարկությամբ 164 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել
Սամվել Ալեքսանյանի կինը ընտրվել է Հայ-ռուսական գործարար խորհրդի համանախագահ
Կարևոր է հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ աշխատանքը․ Սիրիայում ՀՀ դեսպան
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
22:45
ԵՄ-ն 6.5 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային ու Սիրիային
22:30
Հռոմի պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին
Թուրքիա, Սիրիա. Ով է հաջորդը. Ինչպիսի սեյսմիկ ակտիվություն է Հայաստանում
22:07
Սիրիայում երկրաշարժի պատճառով շուրջ 300 հազար մարդ լքել են իրենց տները
Թուրքիայում, ՌԴ-ում ու Ադրբեջանում քանի անկայուն վիճակ է, պետք է շատ զգոն ու զգույշ լինել
21:50
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
Եթե Արցախը մնա առանց հայերի, ՌԴ ներկայությունը կհասնի նվազագույնի
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին։ Լարսը փակ է
21:30
ՌԴ շինարարության նախարարությունը պատրաստ է Թուրքիային և Սիրիային օգնել նաև երկրաշարժից հետո շենքերի վերականգնման հարցում
ԿԳՄՍ նախարարի տեղակալները Պարարվեստի պետական քոլեջի պատասխանատուների հետ քննարկել են մի շարք հարցեր
21:10
Աշխարհի դպրոցների գրեթե մեկ երրորդում հասանելի չէ անվտանգ խմելու ջուր. ՅՈՒՆԵՍԿՕ
Արմավիրի մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է հայտնաբերվել

14 տարի անց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ևս մեկ անգամ կհետաձգվի. Bloomberg

Բուխարեստում այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ աջակցություն տրամադրելու մասին, սակայն Դաշինքին միանալու Ուկրաինայի հայտի առումով առաջընթաց չի լինի: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

14 տարի առաջ հենց Բուխարեստում Ուկրաինային և Վրաստանին խոստացան, որ երկու երկրներն էլ, ի վերջո, կմիանան ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին պաշտոնական դիմում ուղարկեց ՆԱՏՕ-ին՝ երկիրն արագացված հիմունքներով Դաշինքի կազմ ընդունելու համար: Bloomberg-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները զգուշությամբ են վերաբերվում Կիևի խնդրանքին Ռուսաստանի հետ բախման հնարավորության պատճառով:

Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱԳ նախարարները կկրկնեն, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի համար, սակայն դեռ ժամանակը չի եկել, որ երկիրը միանա Հյուսիսատլանտյան դաշինքին:

Միևնույն ժամանակ դաշինքի ներկայացուցիչները կենտրոնացած են Ուկրաինային հակամարտությունում հաղթելու հարցում օգնելու վրա: Երեկ Բուխարեստում մամուլի ասուլիսի ընթացքում դա ընդգծել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ (ՌԴ նախագահ Վլադիմիր՝ խմբ.) Պուտինը հաղթի, քանի որ դա աշխարհի ավտորիտար ղեկավարներին ցույց կտա, որ իրենք կարող են իրենց նպատակներին հասնել ռազմական ուժի կիրառմամբ և աշխարհն ավելի վտանգավոր վայր դարձնել բոլորիս համար: Ուկրաինային աջակցելը մեր սեփական անվտանգային շահերից է բխում», – ասել էր Ստոլտենբերգը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում