Saturday, 28 01 2023
Հայաստանի պատմական հյուրը ժամանեց Երևան
Գլխավոր դատախազն այցելել է «Զինվորի տուն»
«Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով». Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Չավուշօղլուն Իրանից հստակ պատասխաններ է պահանջում
18:30
2023 թվականի սկզբից ԱՄՆ-ում բենզինի գներն աճել են ավելի քան 9%-ով
ՊՆ-ում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն
Մոսկվան Հայաստանին կսպառնա ոչ թե գործողությամբ, այլ անգործությամբ. ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ազդակ էր Բաքվին. Դուբնով
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Միջազգային կառույցների երկակի ստանդարտները աբսուրդ են
17:30
Հելսինկիում հայտարարել են, որ Շվեդիայի հետ միասին կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը
Ռուբեն Հայրապետյանն այլևս չի ընտրում․ Մարզական վաշտի դերը․․․
17:00
Ճապոնիայում COVID-19-ից մահացությունը 1 ամսվա կտրվածքով առաջին անգամ գերազանցել է տասը հազարը
16:45
SpaceX-ը հունվարի 29-ին ուղեծիր դուրս կբերի Starlink ինտերնետ-արբանյակների երրորդ խումբը
Ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով քաղաքացի է մահացել
16:15
Նավթի գները նվազել են. 27-01-23
Պետք է վերջ տալ դրան, հայկական բանակը միայնակ բախվել է ահռելի կոալիցիայի
15:45
ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան
15:30
Դունյա Միյատովիչն ընդգծել է միջազգային առաքելությունների համար ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը
15:15
Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ. Քերեն Դոնֆրիդ
Մեր աղոթքներում մասնավոր անդրադարձ կատարեցինք Արցախի զավակների համար․ Գարգեին Բ-ն՝ Եռաբլուրում
Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա
Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք
Սպասվում է ձյուն և մառախուղ
Հայաստանը պետք է որոշակի ներդրումներով մասնակցություն ունենա Եգիպտոսի տնտեսության մեջ
Մեղրաձոր գյուղի անտառում հրդեհ է բռնկվել
Նման հռետորաբանություն ՌԴ-ն կիրառում էր նաև Ուկրաինայի նկատմամբ, բայց այսօր ռեսուրս չունի Հայաստանին որևէ կերպ վնասել
Հրեա ծայրահեղականները սադրել են ռեստորանի աշխատակիցներին և հաճախորդներին. նոր մանրամասներ Երուսաղեմում հայկական ռեստորանի վրա հարձակման միջադեպից
«Բանակում խաղաղ պայմաններում ոչ մի զոհ» կարգախոսը պետք է դառնա կյանքի նորմ

Մակրոն-Բայդեն բանակցությանն ընդառաջ. Կովկասի սպասումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է ԱՄՆ կատարելիք պետական այցին, որը կլինի առաջինը նախագահ Բայդենի պաշտոնամուտից ի վեր: ԱՄՆ նոր վարչակազմի և Ֆրանսիայի նախագահի փոխհարաբերությունը սկսվեց աղմկոտ միջադեպից, երբ Վաշինգտոնը, Լոնդոնն ու Կանբերան ձևավորեցին ռազմա-քաղաքական նոր դաշինք, ինչի հետևանքով Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիային պատվիրած ռազմանավերից, քանի որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան ըստ դաշնակցային նոր համաձայնության պարտավորվեցին Ավստրալիային մատակարարել ընդհուպ միջուկային հնարավորությամբ նավատորմ՝ ասիա-խաղաղօվկիանոսյան գոտում անվտանգության հարցում դերակատարությունը բարձրացնելու համար: Ֆրանսիան, որպես եվրոպական առաջատար ու Եվրոպա մայրցամաքում միակ միջուկային երկիր, բավականին բարդ մարտահրավերների առաջ հայտնվեց ուկրաինական պատերազմի հետևանքով:

Գործնականում այդ պատերազմը եվրոպական գոտու հանդեպ բարձրացրեց ամերիկա-բրիտանական ազդեցության աստիճանը բոլոր առումներով: Այդ զարգացումները իրենց արտահայտությունն են ունենում նաև Հայաստանին առնչվող հարցերի, Կովկասի անվտանգության, հայ-ադրբեջանական հակամարտության, ղարաբաղյան խնդրի վրա:

Վերջին թարմ օրինակը Ֆրանսիայի Սենատի բանաձևն էր, որն անկասկած արտահայտում է նաև գործադիր իշխանության, նախագահ Մակրոնի տրամադրվածությունը, թեև անմիջական առումով գործադիրը չի լսել բանաձևով հղվող հորդորը: Ադրբեջանը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող լինել միջնորդ: Պաշտոնական Փարիզը դեռևս չի արձագանքել Բաքվի այդ հայտարարություններին, ինչպես նաև դեկտեբերի 7-ին Բրյուսելում սպասվելիք Փաշինյան-Ալիև նոր հանդիպման չեղարկման պատմությանը, որտեղ Ֆրանսիայի մասնակցությունն է «կռվախնձորը»: Այս ընթացքում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ է ունենում Ֆրանսիայում, նախագահի աշխատակազմի, արտգործնախարարության, անվտանգության ոլորտի դիվանագետների հետ:

Ֆրանսիան նկատելիորեն պատրաստվում է նոր դիրքավորման, այդ թվում կովկասյան ռեգիոնի առնչությամբ: Ինչպիսին է լինելու այն, թերևս զգալիորեն կախված կլինի նաև Մակրոնի և Բայդենի ամերիկյան բանակցությունից: ԱՄՆ Ֆրանսիայի նոր դերը կդիտարկի մրցակցայի՞ն՝ որպես խոչընդոտ, թե՞ գործընկերային, որպես հնարավորություն: Իսկ Ֆրանսիան պատրա՞ստ է այդ հարցում քննարկումների և փոխզիջումների, թե՞ Կովկասում կարող է ձևավորվել ամերիկա-ֆրանսիական մրցակցություն, ընդհուպ դիմակայության երանգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում