ԱԱ-2022-ի 2-րդ տուրի վերջին խաղում մրցեցին Պորտուգալիայի և Ուրուգվայի հավաքականները։
Պորտուգալացիները հաղթեցին 2։0 հաշվով։
Հանդիպման 54-րդ րոպեին Ֆերնանդեշի փոխանցումից հետո գնդակը հայտնվել է դարպասում։ Ավելացված ժամանակում Ֆերնանդեշը դուբլ է ձևակերպել՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը։
Պորտուգալիայի հավաքականն այս հաղթանակից հետո 6 միավորով գլխավորում է H խումբը և վաստակում է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Գանայի ընտրանու ակտիվում կա 3 միավոր, իսկ Հրվ․ Կորեայի և Ուրուգվայի ազգային թիմերն ունեն 1-ական միավոր։