Saturday, 28 01 2023
Գլխավոր դատախազն այցելել է «Զինվորի տուն»
«Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով». Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Չավուշօղլուն Իրանից հստակ պատասխաններ է պահանջում
18:30
2023 թվականի սկզբից ԱՄՆ-ում բենզինի գներն աճել են ավելի քան 9%-ով
ՊՆ-ում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն
Մոսկվան Հայաստանին կսպառնա ոչ թե գործողությամբ, այլ անգործությամբ. ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ազդակ էր Բաքվին. Դուբնով
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Միջազգային կառույցների երկակի ստանդարտները աբսուրդ են
17:30
Հելսինկիում հայտարարել են, որ Շվեդիայի հետ միասին կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը
Ռուբեն Հայրապետյանն այլևս չի ընտրում․ Մարզական վաշտի դերը․․․
17:00
Ճապոնիայում COVID-19-ից մահացությունը 1 ամսվա կտրվածքով առաջին անգամ գերազանցել է տասը հազարը
16:45
SpaceX-ը հունվարի 29-ին ուղեծիր դուրս կբերի Starlink ինտերնետ-արբանյակների երրորդ խումբը
Ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով քաղաքացի է մահացել
16:15
Նավթի գները նվազել են. 27-01-23
Պետք է վերջ տալ դրան, հայկական բանակը միայնակ բախվել է ահռելի կոալիցիայի
15:45
ԱՄՆ-ում քսան տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան
15:30
Դունյա Միյատովիչն ընդգծել է միջազգային առաքելությունների համար ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը
15:15
Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ. Քերեն Դոնֆրիդ
Մեր աղոթքներում մասնավոր անդրադարձ կատարեցինք Արցախի զավակների համար․ Գարգեին Բ-ն՝ Եռաբլուրում
Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա
Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել Եռաբլուր, հնչեց միասնության աղոթք
Սպասվում է ձյուն և մառախուղ
Հայաստանը պետք է որոշակի ներդրումներով մասնակցություն ունենա Եգիպտոսի տնտեսության մեջ
Մեղրաձոր գյուղի անտառում հրդեհ է բռնկվել
Նման հռետորաբանություն ՌԴ-ն կիրառում էր նաև Ուկրաինայի նկատմամբ, բայց այսօր ռեսուրս չունի Հայաստանին որևէ կերպ վնասել
Հրեա ծայրահեղականները սադրել են ռեստորանի աշխատակիցներին և հաճախորդներին. նոր մանրամասներ Երուսաղեմում հայկական ռեստորանի վրա հարձակման միջադեպից
«Բանակում խաղաղ պայմաններում ոչ մի զոհ» կարգախոսը պետք է դառնա կյանքի նորմ
Բանակի օրվա առթիվ՝ հարգանքի տուրք «Եռաբլուր» պանթեոնում

Ստեփանակերտ-Երևան. աննախադեպ կարծիք

Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան ռուսալեզու RTVI հեռուստաալիքին, որի ընթացքում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությանը, արել է որոշակիորեն աննախադեպ արտահայտություն կամ հնչեցրել է աննախադեպ գնահատական: Հայաստանի վարչապետի հետ հարաբերությունը նա գնահատել է «աշխատանքային», ասելով, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են աշխատանքային հարցեր, Արցախի առաջ կանգնած խնդիրներ: Աննախադեպն այն է, որ Ռուբեն Վարդանյանը ասել է, որ «Հայաստանի շահերը կարող են լիովին չհամընկնել Արցախի շահերի հետ»:

Աննախադեպն իհարկե միտքը կամ բովանդակությունը չէ, որովհետև այն տարբեր առիթներով շրջանառել են տարբեր բանախոսներ: Աննախադեպ է այն, որ կարծիքը հնչում է Արցախի բարձրաստիճան պետպաշտոնյայի շուրթերից: Մինչ այժմ պաշտոնական Ստեփանակերտից չի հնչել այդօօրինակ գնահատական, կարծիք: Ասել, թե մինչ այժմ չի եղել այդպիսի իրավիճակ, թերևս կլինի սխալ, որովհետև խոշոր հաշվով իրողությունները, ռեգիոնալ քաղաքական զարգացումներն ու շերտերը և դրանց աշխարհաքաղաքական համատեքստը ըստ էության նույնն են առնվազն տասնամյակ:

Պարզապես պատերազմից հետո արդեն այլ է հենց հայկական շահերի հետ ստատուս-քվոյի հարաբերակցությունը, ինչը պարտադրում է իրերին նայել նոր հայացքով: Ահա այդ համատեքստում, հնչող աննախադեպ գնահատականը կամ կարծիքը, բարձրաձայնումը թերևս պետք է լինի խրախուսելի, որովհետև արցախյան հարցում, հայ-ադրբեջանական հակամարտությունում հայկական կողմի գլխավոր խնդիրներից, հիմնարար հարցերից մեկն էլ եղել է այն, որ քաղաքական մակարդակում տեղի է ունեցել Ստեփանակերտ-Երևան լիակատար նույնացում, որը իհարկե եղել է Արցախի սուբյեկտության չեզոքացման և գործընթացում Արցախը Հայաստանով փոխարինելու քաղաքականության հետևանք: Եվ որոշակի իմաստով գուցե հենց այդ պատկերն էլ եղել է Ստեփանակերտում սուբյեկտային առումով վերնախավի «թուլանալու» և Երևանով փոխարինվելու փաստից «հաճույք» ստանալու հետևանք, այն համակարգային հաճույքները, որ եղել են Հայաստանում կառավարող բուրգի բնույթի բերումով: Արցախի սուբյեկտության վերականգնումը պետք է սկսի նաև հենց Ստեփանակերտում սուբյեկտային մտածողության և հավակնության վերականգնումով, իսկ այդ հարցում առանցքային է գիտակցումը, որ իրապես չեն կարող բացարձակապես համընկնել միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ Հայաստանի և չճանաչված Արցախի հանրապետության շահերը, և դեմ գնալ քաղաքական այդ իրողություններին, նշանակում է դեմ գնալ իրականությանը, շեղվել դրանից և հետևաբար հայտնվել «խաղից դուրս» վիճակում: Ընդ որում այն, որ Ստեփանակերտի ու Երևանի շահհերը կարող են համընկնել ոչ միշտ և ոչ բոլոր դեպքերում, բացարձակապես չի նշանակում Ստեփանակերտ-Երևան հակադրություն: Ավելին, հենց չհամընկնող հանգամանքների գիտակցումը, դրանից «ապոկալիպսիս» կառուցելու զգայականությունից և հուզականությունից խուսափելը, դրա փոխարեն համարժեք աշխատանքի միջոցով իրողության լիարժեք «ստուգաբանում»-«ախտորոշումն» է, որ թույլ կտա ձևակերպել Արցախի սուբյեկտայնության, հետևաբար նաև անվտանգության օպտիմալ հեռանկարների հիմքը, այդ կերպ փորձելով խաղ վերադարձնել Արցախն ու խաղային ճկունությամբ օժտելով Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում