Փորձարկումները պարզել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մարմնում ևս մեկ ծանր մետաղի՝ մկնդեղի առկայությունը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Սահակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։
«Դեռևս եղունգների անալիզ չենք ստացել, այսօր կգան, բայց հեռախոսազրույցի ընթացքում պարզվեց, որ այլ նյութ է հայտնաբերվել՝ մկնդեղ»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։