Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հայաստանի՞ն ենք նվիրում, թե՞ թալանչիներին այդ գումարը». Համահայկական հանգանակության այս չափը ահազանգ է իշխանությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի 25-րդ «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի ունեցած հեռուստամարաթոնի շրջանակում հավաքագրվել է 11 003 439. 51 ԱՄՆ դոլար: «Հեռուստամարաթոն 2022»–ի շրջանակում Հայաստանից և Արցախից հանգանակվել է 1 000 280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ–ի տեղական մարմինը հավաքագրել է 5 000 250 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 284 000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 000 ԱՄՆ դոլար, Կանադայի (Տորոնտո) տեղական մարմինը 547 272 ԱՄՆ դոլար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարվել հետևյալ երկրներից՝ Կանադայի (Մոնրեալ) 204 000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա 100 000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա 80 000 ԱՄՆ դոլար, Գերմանիա 52 660 ԱՄՆ դոլար, Արգենտինա 25 000 ԱՄՆ դոլար,Ավստրիա 6 144 ԱՄՆ դոլար, Ռումինիա 3 833 ԱՄՆ դոլար:
Գումարի չափը, մեղմ ասած, ոգևորիչ չէ, նկատելի է նաև ՌԴ մեծահարուստ հայերի հանգանակության բացակայությունը։
Պրահայում բնակվող տնտեսագետ, քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ թե օգնությունից հրաժարվելը, թե անվերջ այդ օգնությունը հուսալը սխալ մոտեցումներ են. «Կարծում եմ՝ առաջին դեպքում օգնությունը պետք է ընդունվի որպես իսկապես օգնություն, ոչ թե հարցեր լուծելու փորձ: Հույս ունենալն էլ սխալ չէ, բայց հույս փայփայելու համար պետք է որոշակի նախադրյալներ ստեղծվեն: Այսինքն եթե Հայաստանում Սփյուռքից մեծ ֆինանսական ու ինտելեկտուալ օգնություն են սպասում, ապա կարծում եմ՝ անհրաժեշտ է այդ օգնությանը Սփյուռքի մասնակցության համար որոշակի հիմք ստեղծվի: Այսինքն՝ Սփյուռքը պետք է հստակ համոզված լինի, որ իր ուղարկած օգնությունը ոչ միայն տեղ կհասնի, այլև մինչև վերջին ցենտը ճիշտ և ռացիոնալ կօգտագործվի»,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ այդ համոզվածության համար Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը պրոցեսներում պետք է լայնածավալ կերպով ներգրավվեն նաև Սփյուռքի ներկայացուցիչները. «Մարդիկ, որոնք, ասենք, Արևմուտքում ստացել են համապատասխան կրթություն և աշխատանքային մեծ փորձ են ձեռք բերել: Մենք բոլորս ականատես ենք, որ այսօր Հայաստանում փորձ է արվում ֆունդամենտալ բարեփոխումներ անցկացնել: Ինչ հաջողության կհասնի ներկայիս կառավարությունը, ոչ ոք չգիտի, բայց այդ ցանկությունն արդեն ողջունելի է: Բայց ստիպված եմ նաև ընդգծել, որ նման գործընթաց մեկնարկելով Հայաստանի կառավարությունն անպայման պետք է օգտագործի Սփյուռքի մտավոր ունակությունները՝ Հայաստան հրավիրելով կոնկրետ ոլորտներում Արևմուտքում փորձ ձեռք բերած մասնագետներին, որոնք, ինչպես ասում են, կարող են թարմ աչքով ամեն ինչ գնահատել և նոր լուծումներ առաջարկել:

Պետք է հիշեցնեմ, որ նման փորձեր Հայաստանում արդեն տեղի են ունեցել ու տեղի է ունենում, բայց դա վերաբերում է միջին օղակների մասնագետներին: Ինչ վերաբերում է թոփ մենեջմենթին, որը կարող է վճռորոշ դեր կատարել այս կամ այն ոլորտի ռեֆորմների գործում, ապա ստիպված եմ արձանագրել, որ այսօրվա մեր կառավարությունը հույսը դնում է Հայաստանի կադրերի վրա»,-ընդգծեց Բագրատ Առաքելյանը:

Նա ընդգծեց, որ մենք ազգովի պետք է գիտակցենք, որ գործ ունենք Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ կազմավորված կոռուպցիոն համակարգի հետ, որի տապալումը հնարավոր է միայն այն թարմ ուժերի կողմից, որոնք այդ ճահիճի մեջ երբևիցե չեն եփվել և ընդհանրապես առնչություն չեն ունեցել. «Իսկ նման կադրերը հիմնականում ցավոք սրտի, գտնվում են ՀՀ-ից դուրս, կոնկրետ Արևմուտքում: Այդ ամենը հաստատվում է նաև պատմությամբ. Եթե դիտարկենք այն երկրների պատմությունները, որոնք կարճ ժամանակաընթացքում մեր տնտեսական ու քաղաքական հաջողությունների են հասել, օրինակ, Չիլին, Սինգապուր, Իսրայել, ապա պարզ դիտարկվում է այն փաստը, որ այդ երկրների տնտեսության կառուցման մեջ ուղղակի մասնակցություն են ունեցել առաջին հերթին Սփյուռքի մասնագետները, որոնք հրավիրվել են Արևմտյան երկրներից: Կարծում եմ՝ մեր ազգի համար, որի գրեթե 70 տոկոսն այսօր բնակվում է Հայաստանից դուրս, դա հիանալի հնարավորություն է, որը պետք է անհապաղ օգտագործվի: Ես համոզված եմ, որ որդեգրելով նման մտածելակերպ, Հայաստանը կբերվեն ոչ միայն հայկական հիմնադրամի հետ կապված գումարները, այլ նաև ուրիշ հզոր ֆինանսական ներմուծումներ ու զարգացման ծրագրեր կլինեն»,-ասաց նա:

Նույն խնդրի առնչությամբ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Սփյուռքահայությունը շատ հաճախ չգիտի՝ ինչ է կատարվում ՀՀ-ում: Նրանք տեսնում են, որ Հայաստանում կոռուպցիան, թալանը չի պատժվում, գլխավոր կոռուպցիոներները արտոնյալ վիճակում ապրում են Հայաստանում: Այսինքն ՀՀ քաղաքացիները չափազանց ծանր պայմաններում՝ պատերազմի, զրկանքի, մարդկային զոհաբերությունների պայմաններում «հանգանակություն» են անում հարկերի, տուրքերի նվիրատվությունների միջոցով, երեք միլիոն հայ տքնում է, որ պահի Հայաստանը, Սփյուռքը որքան կարողանում է, օգնում է։ Մտածում են, որ ուղարկում են, որ բանակը բարգավաճի, բայց տեսնում են, որ այդ գումարները գնում են Լոս Անջելես տներ են դառնում, քանի կոռուպցիոն գործեր կան նախկին պաշտոնյաների, որ այնտեղ տներ են ձեռք բերել: Մարդիկ ասում են՝ մենք այդ պառազիտներին ֆինանսավորելու համա՞ր ենք հանգանականություն տալիս, ուզում ենք Աֆրիկայում որսորդության գնա՞լը ֆինանսավորել։ Մենք անպայման պետք է տեսնենք , որ թալանը, կուռուպցիան պատժվում է, ՀՀ քաղաքացիների հարկային պարտավորությունները նվիրատվություն են հայրենիքին։ Սա արդար արձագանք է սփյուռքի կողմից: ՀՀ կոռուպցիոներները պետք է ազատության մեջ չլինեն, նրանք և նրանց մերձավորները չպետք է վայելեն քո վճարած հարկը, պետք է բանտ ուղարկեք գողերին»:

Ազատ Արշակյանի խոսքով, համահայկական հանգանակության այս չափը ահազանգ է իշխանությանը, որ կատարի ստանձնած պարտավորությունները, և հաշվետվություն տա, թե ինչն է պատճառը, որ գողերը և նրանց փողկապակցված անձինք դեռ վայելում են սփյուռքից գողացված ռեսուրսները և հետո նոր կխոսենք, թե արդյոք Հայաստանին կամ Արցախին գումար նվիրենք թե ոչ. «Հայաստանի՞ն ենք նվիրում, թե՞ թալանչիներին այդ գումարը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում